Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1632-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել գործող որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված, սակայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր:

Հաշվի առնելով ՀՀ-ում ռազմական դրության առկայությունը և այն հանգամանքը, որ ներկա պահին չգրանցված դեղերի ներմուծման անհրաժեշտությունը բացակայում է, համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Բացի այդ, Կառավարության 2020 թվականի  սեպտեմբերի 10-ի թիվ 1498-Ն որոշմամբ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է և դարձել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը հաշվի առնելով նախագծում համապատասխան փոփոխություն է նախատեսվել:

 

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է արգելել չգրանցված դեղերի ներմուծումը, միաժամանակ հնարավորություն տալով մինչև սույն նախագծի ուժի մեջ մտնելը պատվիրված դեղերի ներմուծումն իրականացնել գործող կարգավորումներին համապատասխան:

Նախագծով առաջարկվող հաջորդ փոփոխությունը իրավական ակտերի համապատասխանության ապահովման նպատակ է հետապնդում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ արդյունքում ակնկալվում է արգելել չգրանցված դեղերի` ՀՀ ներմուծումը և գործող որոշման մեջ ուղղել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը:

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6104

Տպել