Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1632-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել գործող որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված, սակայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր: Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  չգրանցված դեղերի ներմուծման վերաբերյալ դրույթը` պայմանավորված վերջինիս անհրաժեշտության բացակայությամբ:

Նախագծի ընդունմամբ արդյունքում ակնկալվում է արգելել չգրանցված դեղերի` ՀՀ ներմուծումը և գործող որոշման մեջ ուղղել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը:

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7512

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: