Add to favourites
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մելեա Միլիտոսյան 03.03.2021 19:51:10 | Բարև Ձեզ , ես Մելեա Միլիտոսյանն եմ,աուտիզմ ունեցող երեխայի մայր։ Չեմ աշխատում, որովհետև երեխայիս խնամակալը ես եմ, դպրոց, ցերեկային կենտրոններ ես եմ ուղեկցում ու էդ օրակարգով հնաիավոր չէ աշխատանք գտնել։ Դպրոցում նստում եմ իր կողքին, քանի որ միայնակ չր կարող կենտրոնանալ, առաջադրանք կատարել ,կաղմկի ու կխանգարի մյուս երեխաների դասը։ Իմ դերը շատ ֆունկցիոնալ չի դասարանում, քանի որ ես ինչքան էլ , որ ճանաչում եմ երեխայիս ,գիտեմ իր կարողությունները, ես մասնագետ չեմ, ու դասապրոցեսին մասնակցելը վերածվում է սիրողական պրոցեսի՝ կետգծեր, նկարել, ներկել։ Սրան ազդում է նաև իմ իր ծնողը լի ելու փաստը, քանի որ էմոցիոնալ առումով ծնողը ավելի զիջող է, ավելի էմոցիոնալ, իսկ երեխան էդ բոլորը զգալով՝ ավելի էդ փաստերից օգտվող։ Էս բոլոր հանհամանքները աղաղակում են այն մասին, որ ուղեկցորդը դպրոցում անհրաժեշտություն է։ Իսկ իմ ընտանիքի պես վարձով ապրող ընտանիքներ լրացուցիչ 3_4000 դրամ իրենց թույլ տալ չեն կարող, հատկապես , երբ այլ թերապիաների էլ հաճախում է երեխան։ Ես ունեմ հիասքանչ առաջարկ, որը կարող է բավարարել ծնողի պահանջը՝ երեժային լիարժեք ներառելու դասապրոցեսին, և այդ առաջարկս պետությունից ֆինանս չի պահանջում։ Հատուկ ֆակուլտոտում սովորող ուսանողները ,երբ արդեն բազային գիըելիքներ ունեն որոշակի և իրենց անհրաժեշտ է պրալտիկա, կարողա են պրակտիկան անցկացնել ներառական դպրոցներում, ճանաչել երեխաներին , հավաքել ահռելի փորձ ու զուգահեռաբար անվճար ուղեկցորդ դառնալ դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Խնդիրներ գուցե առաջանան, սկզբնական անփորձ վիճակից, բայց դպրոցում կան հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ և ծնողները, ու։ երեպաները սովորում են դպրոցում, որենք կարիքի դեպքում ,մեծ սիրով կհասնեն օգնության ։ Սիրով կսպասեմ հետադարձ կապի։ | Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը նախագծի կարգավորման առարկա չի հանդիսանում։ | |
2 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 04.03.2021 17:01:19 | Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում «կենսաթոշակին կարող է տրվել հավելում» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակին տրվում է հավելում» արտահայտությամբ։ «Կարող է տրվել հավելում» արտահայտությունը որևէ պարտավորություն չի սահմանում և իրավական տեսանկյունից իմաստ չունի, քանի որ առանց օրենքի փոփոխության էլ ոչինչ չի խանգարում կառավարությանը ցանկության դեպքում սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։ | Առաջարկությունն չի ընդունվել, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է Կառավարությանը վերապահել 90 տարեկանից բարձր տարիքի անձանց կենսաթոշակին հավելում տալու լիազորություն։ | |
3 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 04.03.2021 17:58:31 | Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, ինչպես նաև վերջին կետում «90 և դրանից բարձր» բառերը առաջարկում ենք փոխարինել «80 և դրանից բարձր» բառերով։ Համաձայն Նախագծի հիմնավորման 90 և ավելի տարիքի թոշակառուների թիվը մոտ 11000 է։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ 80 և ավելի տարիքի անձանց քանակը մոտ 91000 է, իսկ 85 և բարձր տարիքի անձանց թիվը շուրջ 29 000 է։ Ակնհայտ է, որ սույն նախագծով առաջարկվող բարեփոխումը չափազանց փոքրաթիվ թոշակառուների վրա է ազդեցություն ունենալու։ Ուստի առաջարկում ենք իջեցնել տարիքային շեմը մինչև 80 տարեկանը։ Թեպետ դա կավելացնի պետական բյուջեի ծախսերը, բայց շատ կարևոր է, որ նշված տարիքի քաղաքացիները ևս զգան պետության հոգածությունը։ | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Հետագայում, բյուջետային ռեսուրսների առկայությանը զուգահեռ կարող է քննարկվել նախագծով առաջարկվող տարիքային շեմը իջեցնելու հարցը։ Տեղեկացնում եմ նաև, պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության համաձայն՝ 80-90 տարեկան կենսաթոշակառուների թիվը շուրջ 76 հազար է։ | |
4 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 04.03.2021 17:58:45 | Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։ | Առաջարկությունն չի ընդունվել, քանի որա աշխատանքային ստաժի հաշվառմամբ կենսաթոշակի չափի հաշվարկը սահմանված է Օրենքի 15-րդ հոդվածով։ Ընդ որում, 40 տարուց ավել ստաժի դեպքում կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկում արդեն իսկ կա սահմանված առանձնահատկություն։ |