Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն
04.03.2021
Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։
4 - Agree
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«7. 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։
«4. 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։
«3.1․ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։
«3.1․ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի) սահմանում է Կառավարությունը։ Սույն մասով սահմանված հավելումը տրվում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։
«2.1) խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.»,
«6.1. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը կարող է հաստատել նաև կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։»
Discussed
01.03.2021 - 16.03.2021
Type
Law
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 16586
Print04.03.2021
Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։
04.03.2021
Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, ինչպես նաև վերջին կետում «90 և դրանից բարձր» բառերը առաջարկում ենք փոխարինել «80 և դրանից բարձր» բառերով։ Համաձայն Նախագծի հիմնավորման 90 և ավելի տարիքի թոշակառուների թիվը մոտ 11000 է։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ 80 և ավելի տարիքի անձանց քանակը մոտ 91000 է, իսկ 85 և բարձր տարիքի անձանց թիվը շուրջ 29 000 է։ Ակնհայտ է, որ սույն նախագծով առաջարկվող բարեփոխումը չափազանց փոքրաթիվ թոշակառուների վրա է ազդեցություն ունենալու։ Ուստի առաջարկում ենք իջեցնել տարիքային շեմը մինչև 80 տարեկանը։ Թեպետ դա կավելացնի պետական բյուջեի ծախսերը, բայց շատ կարևոր է, որ նշված տարիքի քաղաքացիները ևս զգան պետության հոգածությունը։
04.03.2021
Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում «կենսաթոշակին կարող է տրվել հավելում» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակին տրվում է հավելում» արտահայտությամբ։ «Կարող է տրվել հավելում» արտահայտությունը որևէ պարտավորություն չի սահմանում և իրավական տեսանկյունից իմաստ չունի, քանի որ առանց օրենքի փոփոխության էլ ոչինչ չի խանգարում կառավարությանը ցանկության դեպքում սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։