Add to favourites

Under development

«Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՀՀ ՊՊՀ) 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 86 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.10-րդ մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներից: Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 381 որոշումը ներկայումս չի գործում, անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական փորձաքննության ներկայացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 86 որոշումը:

Ներկայումս չկան սահմանված պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկ­ման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հաստատելու պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոն­դի­ցիա­ների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին  նոր հրահանգ:

Հրամանի հաստատումը հնարավորություն կտա կարգավորելու  ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները:

 

  • Discussed

    24.02.2021 - 11.03.2021

  • Type

    Order Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5721

Print

Suggestions

Վարդան Մարգարյան

06.03.2021

Ընդերքօգտագործողների աշխատանքը որքան հնարավոր է բարդացնում և ավելորդ ծախսերով են ծանրաբեռնում մի քանի կազմակերպություն կամ գիտաշխատող: Նրանք միշտ, և սովետմիության ժամանակ և այսպես կոչված անկախության խառը տարիներին, հանքարդյունաբերության ոլորտից մեծ գումարներ են վաստակել իրենց իսկ կողմից տարբեր սողանցքներով կառավարության օղակներին՝ այսպես կոչված «օրենսդրական վայ բարեփոխումներ» հրամցնելով, որպեսզի իրենք միշտ աշխատանք ունենան (անընդհատ փոփոխվող նախագծեր կազմեն, պաշարների անհասկանալի պարբերականությամբ վերագնահատումներ իրականացնեն, շուկայական հարաբերությունների պայմաններում ծիծաղելի տեխնիկատնտեսական հաշվարկներ իրականացնեն, որը հենց հաջորդ օրը՝ գների փոփոխմամբ, կարող է անպետք ծախս դառնալ և այլն, և այլն): Ի միջի այլոց, նման անարդյունավետ ծախսերը՝ կապված անիմաստ օրենսդրական «բարեփոխումների» պարտադիր կատարման հետ, փոքրացնում են նաև բյուջե վճարվող Ռոյալթիի և շահութահարկի չափերը:

See more