Add to favourites

Under development

«Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարդան Մարգարյան 06.03.2021 16:52:18 Ընդերքօգտագործողների աշխատանքը որքան հնարավոր է բարդացնում և ավելորդ ծախսերով են ծանրաբեռնում մի քանի կազմակերպություն կամ գիտաշխատող: Նրանք միշտ, և սովետմիության ժամանակ և այսպես կոչված անկախության խառը տարիներին, հանքարդյունաբերության ոլորտից մեծ գումարներ են վաստակել իրենց իսկ կողմից տարբեր սողանցքներով կառավարության օղակներին՝ այսպես կոչված «օրենսդրական վայ բարեփոխումներ» հրամցնելով, որպեսզի իրենք միշտ աշխատանք ունենան (անընդհատ փոփոխվող նախագծեր կազմեն, պաշարների անհասկանալի պարբերականությամբ վերագնահատումներ իրականացնեն, շուկայական հարաբերությունների պայմաններում ծիծաղելի տեխնիկատնտեսական հաշվարկներ իրականացնեն, որը հենց հաջորդ օրը՝ գների փոփոխմամբ, կարող է անպետք ծախս դառնալ և այլն, և այլն): Ի միջի այլոց, նման անարդյունավետ ծախսերը՝ կապված անիմաստ օրենսդրական «բարեփոխումների» պարտադիր կատարման հետ, փոքրացնում են նաև բյուջե վճարվող Ռոյալթիի և շահութահարկի չափերը: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ Հրամանի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.10-րդ մասով և ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1446-Ն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներից: Հրամանի հաստատումը հնարավորություն կտա կարգավորելու ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները: Ստեղծվում է անհրաժեշտ իրավական հենք, համաձայն որի հստակ սահմանվում են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկ¬ման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները, ինչպես նաև հաստատվում է պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին նոր հրահանգ: Ինչ վերաբերում է օրենսդրական բարեփոխումներին, ապա որպես օրինակ ներկայացնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում իրականացված փոփոխությունների արդյունքում շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները վերագնահատման ենթարկելու պահանջը սահմանվել է 10 տարի (նախկին 5 տարվա փոխարեն): Իրականացված փոփոխությունը հաշվի առնելով ընդերքօգտագործողների շահերը՝ մեղմացնում է վերջիններիս ֆինանսական ծանրաբեռնվածությունը: