Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահո­վության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործող ընթացակարգերը հստակեցնելու, բնակարանային ապահովության գործընթացն առավել թափանցիկ և հասցեական իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով: Հայաստանի Հանրապետության տարածքում բազմա­բնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված գնի մասին տվյալները տրամադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, իսկ բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է` ելնելով աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին գնից`  հետևյալ հաշվարկով.

       ա) Երևան քաղաքում` քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմա­բնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով,    

       բ) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապա­տասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գնով,

       գ) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապա­տասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բնազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով:

         Սույն կարգի կիրարկման ժամանակ գյուղական վայրերի համար արհեստականորեն բարձրացվում են տրամադրվող գումարների չափերը, ընդ որում` որոշ մարզերում նույնիսկ կրկնակի և ավելի անգամ գերազանցում են մարզկենտրոնի համար վճարվող գումարներին: Օրինակ.

         ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2017 թվականի 1-ին եռամսյակի համար տրամադրած տեղեկատվության համաձայն` Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գինը 1 սենյակի համար կազմել է 2.849.000 դրամ, մինչդեռ տվյալ մարզի գյուղական համայնքներում որոշմամբ սահմանված կարգով 1 սենյակի հաշվարկված գինը կազմել է 6.034.000 դրամ, ինչն ավելի քան երկու անգամ բարձր է մարզկենտրոնի գներից: Կոտայքի մարզում գյուղական վայրերի բնակարան­ների գների արհեստական բարձրացմանը նպաստում է Ծաղկաձոր քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակա­րանների շուկայական միջինացված գները, որոնք ավելի բարձր են քան Երևան քաղաքում: Երևանում 1 սենյականոց բնակարանի գինը կազմում է 12.760.000 դրամ, իսկ Ծաղկաձորում` 13.158.000 դրամ: Նույնատիպ խնդիր առկա է նաև ՀՀ Գեղարքունիքի, Լոռվա, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

        Որոշմամբ սահմանված կարգով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալուց հետո շահառուների մի ստվար զանգվածը սեփականության իրավունքով բնակարաններ չեն ձեռք բերում, իսկ աջակցության գումարները ծախսելով այլ կարիքների համար նրանց բնակարանային խնդիրները փաստացի մնում են չլուծված: Որոշմամբ սահմանված չԷ բնակարանային հաշվառման ընդգրկված կարիքավոր ընտանիքների առաջնահերթության կարգով բնակարանային ապահովման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ամրագրված չէ բնակարանային հաշվառման ընդգրկված շահառուներին բնակարանային հաշվառման հերթացուցակից հանելու հիմքերը: Սահմանված չէ բնակարանային հաշվառման ընդգրկված ընտանիքների բնակարանային պայմանների, ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ հսկողական մեխանիզմներ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործող ընթացակարգերի հստակեցմանը, բնակարանային ապահովության գործընթացն առավել թափանցիկ և հասցեական իրականացմանը, բյուջետային միջոցների նպատակային օգտագործման ապահովմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        Որոշման նախագծի համաձայն հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է` Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում՝ նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով, սահմանվում է ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, հստակեցվում են աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

      Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության հստակ ընթացակարգեր, բնակարանային ապահովության գործընթացը դարձնել առավել թափանցիկ և հասցեական, նպաստել բյուջետային միջոցների նպատակային օգտագործմանը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

  ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահո­վության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

          Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի նոր աշխատակարգը, բնակարանի գնման վկայագրի ու վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին պայմանագրի ձևերը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

          <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահո­վության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

         Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, կարող է հանգեցնել ծախսերի նվազեցման:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

       <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահո­վության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

       Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

  • Discussed

    30.06.2017 - 15.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8989

Print