Add to favourites

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.

1.«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11- ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածում`

1) Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը.

2) 3-րդ մասում «ժառանգման հավանականություն» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում

1) 1-ին կետի «ամուսինը (» բառից հետո լրացնել «մինչև 53 տարեկան» բառերը.

2) 2-րդ  կետում «տղամարդը կամ» բառերից հետո լրացնել «53 տարեկան»  բառերը, իսկ «օտարերկրացիների» բառերից հետո լրացնել «և ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»  բառերը:

3) լրացնել  3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը, եթե  ամուսինը և կինը չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող` սույն կետով նախատեսված դեպքերի քննարկման նպատակով Կառավարության կողմից ստեղծվող  միջգերատեսչական  հանձնաժողովի թույլտվությամբ: Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:».

4) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ և 18-35 տարեկան այն կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:»

2)  2-րդ մասի «ժամանակավար» բառից հետո լրացնել «(հայտնի)» բառը, իսկ «տրամադրել հարազատներին» բառերից հետո լրացնել «կամ հայտնի դոնորի հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին/անձին,» բառերը:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  14.1 հոդվածով.

«Հոդված 14.1 Սաղմի պահպանում, ոչնչացում, անհատույց տրամադրում

  1. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնողներ/ծնող հանդիսացող զույգը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը գրավոր համաձայնություն են տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը`
  • տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն մատուցող բժշկական կազմակերպությանը` անպտուղ զույգին կամ ամուսնության մեջ չգտնցող կնոջն անհատույց տրամադրելու նպատակով,
  • ոչնչացնել,
  • պահպանել` դրամական հատուցման դիմաց:
  1. սաղմի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալգրավոր համաձայնագրով նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո 1 ամսվա ընթացքում կենսաբանական ծնողի կողմից սաղմի ոչնչացման կամ սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունը ամրագրող համաձայնագիրը չկնքելու դեպքում սաղմերի պահպանություն իրականացնող բժշկական կազմակերպությունը սաղմը կարող է տնօրինել իր հայեցողությամբ` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, բացառությամբ  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների, կամ ոչնչացվել:
  2. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ համաձայնագրի ձևը, անպտուղ զույգին կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջը սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը:»

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

  • Discussed

    01.02.2021 - 16.02.2021

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7763

Print

Related documents / links