«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1.«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11- ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածում`
1) Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը.
2) 3-րդ մասում «ժառանգման հավանականություն» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում
1) 1-ին կետի «ամուսինը (» բառից հետո լրացնել «մինչև 53 տարեկան» բառերը.
2) 2-րդ կետում «տղամարդը կամ» բառերից հետո լրացնել «53 տարեկան» բառերը, իսկ «օտարերկրացիների» բառերից հետո լրացնել «և ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը:
3) լրացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը, եթե ամուսինը և կինը չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող` սույն կետով նախատեսված դեպքերի քննարկման նպատակով Կառավարության կողմից ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ: Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:».
4) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ և 18-35 տարեկան այն կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:»
2) 2-րդ մասի «ժամանակավար» բառից հետո լրացնել «(հայտնի)» բառը, իսկ «տրամադրել հարազատներին» բառերից հետո լրացնել «կամ հայտնի դոնորի հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին/անձին,» բառերը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով.
«Հոդված 14.1 Սաղմի պահպանում, ոչնչացում, անհատույց տրամադրում
- Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնողներ/ծնող հանդիսացող զույգը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը գրավոր համաձայնություն են տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը`
- տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն մատուցող բժշկական կազմակերպությանը` անպտուղ զույգին կամ ամուսնության մեջ չգտնցող կնոջն անհատույց տրամադրելու նպատակով,
- ոչնչացնել,
- պահպանել` դրամական հատուցման դիմաց:
- սաղմի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալգրավոր համաձայնագրով նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո 1 ամսվա ընթացքում կենսաբանական ծնողի կողմից սաղմի ոչնչացման կամ սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունը ամրագրող համաձայնագիրը չկնքելու դեպքում սաղմերի պահպանություն իրականացնող բժշկական կազմակերպությունը սաղմը կարող է տնօրինել իր հայեցողությամբ` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների, կամ ոչնչացվել:
- Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ համաձայնագրի ձևը, անպտուղ զույգին կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջը սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը:»
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
-
Обсуждалось
01.02.2021 - 16.02.2021
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 7758
Принт