Add to favourites

Under development

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Public Awareness andMonitoring Cemtre NGO 11.02.2021 19:24:02 Փետրվարի 10-ին նախագծի հանրային լսմանը պարզ դարձավ, որ այն անհրաժեշտ է ևս մեկ անգամ հանրային հատվածի կողմից մանրամասն ուսումնասիրել, քննարկել: Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի պահանջը, որ ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է շրջակա միջավայրին, կամ շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններին, պետք է հանրության հետ քննարկման առարկա դարձնել ամենավաղ փուլից, մինչդեռ ես՝ որպես «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ և իմ գործընկերներից շատերը տեղեկացել ենք նախագծի մասին, երբ այն արդեն իսկ տեղադրված է եղել այս հարթակում: Ուստի, հաշվի առնելով այս փաստաթղթի կարևորությունը, ինչպես նաև իմ գործընկերների կարծիքը, խնդրում եմ երկարաձգել դիտողությունների և առաջարկությունների ընդունման ժամկետը՝ հնարավորություն ընձեռելով այն մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու համար: Ընդունվել է; Ժամկետն երկարաձգվել է ևս 10 օրով: