Добавить в избранное
В стадии разработки
Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
9 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Public Awareness andMonitoring Cemtre NGO 11.02.2021 19:24:02 | Փետրվարի 10-ին նախագծի հանրային լսմանը պարզ դարձավ, որ այն անհրաժեշտ է ևս մեկ անգամ հանրային հատվածի կողմից մանրամասն ուսումնասիրել, քննարկել: Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի պահանջը, որ ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է շրջակա միջավայրին, կամ շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններին, պետք է հանրության հետ քննարկման առարկա դարձնել ամենավաղ փուլից, մինչդեռ ես՝ որպես «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ և իմ գործընկերներից շատերը տեղեկացել ենք նախագծի մասին, երբ այն արդեն իսկ տեղադրված է եղել այս հարթակում: Ուստի, հաշվի առնելով այս փաստաթղթի կարևորությունը, ինչպես նաև իմ գործընկերների կարծիքը, խնդրում եմ երկարաձգել դիտողությունների և առաջարկությունների ընդունման ժամկետը՝ հնարավորություն ընձեռելով այն մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու համար: | Ընդունվել է; | Ժամկետն երկարաձգվել է ևս 10 օրով: |