Add to favourites
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Եթե նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ մարտական գործողություններին ներգրավված անձանց կատարողական ծախսերից ազատելն է, ապա առաջարկում եմ "Հայաստանի Հանրապետության" բառերից հետո նախագիծը լրացնել "կամ Արցախի Հանրապետության" բառերով: | Չի ընդունվել: | Նախագծով առաջարկվող ձևակերպումը իր մեջ ներառում է բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանարապետության կողմից սանձազերծված պատերազմին: |
2 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների վրա: | Չի ընդունվել: | Նախագծի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի մինչև հետպատերազմյան որոշակի շրջանը ստանձնած վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով հարուցված կատարողական վարույթի ծախսերը չգանձելն է այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը ներում է պարտքը: Շատ քիչ է հավանականությունը, որ մարտական գործողությունների մասնակիցը պատերազմի ընթացքում վարկ վերցնի: |
3 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բացի նախատեսել նաև նույն մասի 1-ին հիմքը, քանի որ պարտքի ներումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է պարտավորության դադարման հիմք, և պարտքի ներման դեպքում կատարողական վարույթը կարող է կարճվել նաև 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: | Ընդունվել է: | Կատարվել է փոփոխություն: |