Add to favourites

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ օրենք) 67-րդ հոդվածի 6.1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «6.1.  Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    22.01.2021 - 07.02.2021

  • Type

    Law

  • Area

    Justice, Financial, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5126

Print

Suggestions

Միքայել Դանիելյան

23.01.2021

Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բացի նախատեսել նաև նույն մասի 1-ին հիմքը, քանի որ պարտքի ներումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է պարտավորության դադարման հիմք, և պարտքի ներման դեպքում կատարողական վարույթը կարող է կարճվել նաև 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Միքայել Դանիելյան

23.01.2021

Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների վրա:

Միքայել Դանիելյան

23.01.2021

Եթե նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ մարտական գործողություններին ներգրավված անձանց կատարողական ծախսերից ազատելն է, ապա առաջարկում եմ "Հայաստանի Հանրապետության" բառերից հետո նախագիծը լրացնել "կամ Արցախի Հանրապետության" բառերով:

See more