Add to favourites

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 7-րդ պարբերությունում փաստացի ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին առնվազն վերահսկող մարմինների անգործունեության մասով, որի արդյունքում ըստ Նախագծի մշակողների խիստ բացասական հետևանք ունեցող ինքնական շինարարական աշխատանքների մասով չի իրականացվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների պահանջները: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացված չէ:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 Նույն <<Հիմնավորում>> բաժնում ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ Բազմաբնակարան շենքերի վերաբերող քննարկվելիք խնդիրների իրավակարգավորումը իրականացվում է գործող մի շարք նորմատիվ իրավական ակտերով և դրանց մի որոշակի մասը ներառվել է սույն Նախագծում: Այս առումով նույնպես չի հիմնավորվում, թե ինչու է ներկայացվում նոր նախագիծ, եթե հնարավոր էր խնայել միջոցները և համաձայն ՀՀ օրենսդրության ներկայացնել պարազաբանումներ նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթների վերաբերյալ, իսկ դրանց պահանջների չկատարման մասով իրականացնել պետական մարմնին ներկայացվող պահանջներին համապատասխան գործունեություն: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորումը խմբագրվել է:
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 Առաջարկում ենք նաև <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել հիմնավորում, թե ինչու նախագծի վերնագրում ներառվել է <<էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման>> բառերը, քանի որ դրանք նախագծի բուն տեքստում ներկայացվել են ընդամեն երկու անգամ և չկա հստակեցված որևիցե մոտեցում դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախատեսվող այլ աշխատանքները և դրանց արդյունքները կարող են լինել ոչ արդյունավետ և ոչ խնայող: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը խմբագրվել է:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշվում է, որ <<… բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, անբավարար վիճակում է գտնվում բազմաբնակարան բնակարանային ֆանդի շուրջ 3.2 %-ը>>: Չի ներկայացվել թե ընդհանրապես քանի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ է առկա մասնագիտացված եզրակացություն: Հաշվի առնելով դրանց ամենայն հավանականությամբ փոքրաթիվ լինելու պայմանը՝ որը բազմաբնակարան շենքերին առննչվող խնդիրների մեծ բաժինն է կազմում կարող ենք փաստել, որ սույն Նախագծով որևէ նոր կարգավորում չի առաջարկվել քննարկվող հարցը էականորեն լուծելու առումով: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվողների թիվը՝ հաշվի առնելով նախագծի կարգավորման առարկան: