Հիշել նախագիծը
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 | Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 7-րդ պարբերությունում փաստացի ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին առնվազն վերահսկող մարմինների անգործունեության մասով, որի արդյունքում ըստ Նախագծի մշակողների խիստ բացասական հետևանք ունեցող ինքնական շինարարական աշխատանքների մասով չի իրականացվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների պահանջները: | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացված չէ: | |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 | Նույն <<Հիմնավորում>> բաժնում ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ Բազմաբնակարան շենքերի վերաբերող քննարկվելիք խնդիրների իրավակարգավորումը իրականացվում է գործող մի շարք նորմատիվ իրավական ակտերով և դրանց մի որոշակի մասը ներառվել է սույն Նախագծում: Այս առումով նույնպես չի հիմնավորվում, թե ինչու է ներկայացվում նոր նախագիծ, եթե հնարավոր էր խնայել միջոցները և համաձայն ՀՀ օրենսդրության ներկայացնել պարազաբանումներ նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթների վերաբերյալ, իսկ դրանց պահանջների չկատարման մասով իրականացնել պետական մարմնին ներկայացվող պահանջներին համապատասխան գործունեություն: | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորումը խմբագրվել է: | |
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 | Առաջարկում ենք նաև <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել հիմնավորում, թե ինչու նախագծի վերնագրում ներառվել է <<էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման>> բառերը, քանի որ դրանք նախագծի բուն տեքստում ներկայացվել են ընդամեն երկու անգամ և չկա հստակեցված որևիցե մոտեցում դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախատեսվող այլ աշխատանքները և դրանց արդյունքները կարող են լինել ոչ արդյունավետ և ոչ խնայող: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագիծը խմբագրվել է: |
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.01.2021 21:33:56 | Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշվում է, որ <<… բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, անբավարար վիճակում է գտնվում բազմաբնակարան բնակարանային ֆանդի շուրջ 3.2 %-ը>>: Չի ներկայացվել թե ընդհանրապես քանի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ է առկա մասնագիտացված եզրակացություն: Հաշվի առնելով դրանց ամենայն հավանականությամբ փոքրաթիվ լինելու պայմանը՝ որը բազմաբնակարան շենքերին առննչվող խնդիրների մեծ բաժինն է կազմում կարող ենք փաստել, որ սույն Նախագծով որևէ նոր կարգավորում չի առաջարկվել քննարկվող հարցը էականորեն լուծելու առումով: | Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվողների թիվը՝ հաշվի առնելով նախագծի կարգավորման առարկան: |