Add to favourites
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:32 | ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ հրավիրում այն փաստը, որ ներկայացված նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ կներկայացնենք մեկ սկզբունքային փաստարկ, որից ելնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից: | ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ | Առաջարկը վերաբերում է <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակահարմարությանը: Նախագիծը գործող օրենսդրության իրավակարգավորումներին համապատասխան ներկայացվել է տեղեկատվական կայքէջում՝ հանրային իրազեկման և այն շրջանառությունից հանելու որևէ հիմքեր առկա չեն: Առաջարկվում է պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ արդարադատության նախարարություն: |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:46 | Նախագծի ընդունմամբ կխախտվեն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, քանի որ նախագծի բովանդակությունը և դրան վերաբերելի առավել մասնագիտական դրույթներ ներառված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով հաստատված հավելվածում, իսկ Նախագծի վերնագիրը չի համապատասխանում իր բովանդակությանը, որին համապատասխանում է նշված նախարարի հրամանի վերնագիրը: | ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ | ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի N282-Ն հրամանով չեն սահմանվել տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանություն և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու առաջնահերթության չափորոշիչներ, այն ընդամենը պարունակում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննմանն առնչվող խորհրդատվական բնույթի դրույթներ- ցուցումներ: Ուստի, Նախագծի վերնագրի և բովանդակության անհամապատասխանության վերաբերյալ դիտողությունները համարվում են ոչ հիմնավոր: Առաջարկվում է Նախագիծը մեկ անգամ ևս ուսումնասիրել: |