Добавить в избранное

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:32 ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ հրավիրում այն փաստը, որ ներկայացված նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ կներկայացնենք մեկ սկզբունքային փաստարկ, որից ելնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից: ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Առաջարկը վերաբերում է <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակահարմարությանը: Նախագիծը գործող օրենսդրության իրավակարգավորումներին համապատասխան ներկայացվել է տեղեկատվական կայքէջում՝ հանրային իրազեկման և այն շրջանառությունից հանելու որևէ հիմքեր առկա չեն: Առաջարկվում է պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ արդարադատության նախարարություն:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 08.01.2021 16:39:46 Նախագծի ընդունմամբ կխախտվեն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, քանի որ նախագծի բովանդակությունը և դրան վերաբերելի առավել մասնագիտական դրույթներ ներառված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով հաստատված հավելվածում, իսկ Նախագծի վերնագիրը չի համապատասխանում իր բովանդակությանը, որին համապատասխանում է նշված նախարարի հրամանի վերնագիրը: ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի N282-Ն հրամանով չեն սահմանվել տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանություն և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու առաջնահերթության չափորոշիչներ, այն ընդամենը պարունակում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննմանն առնչվող խորհրդատվական բնույթի դրույթներ- ցուցումներ: Ուստի, Նախագծի վերնագրի և բովանդակության անհամապատասխանության վերաբերյալ դիտողությունները համարվում են ոչ հիմնավոր: Առաջարկվում է Նախագիծը մեկ անգամ ևս ուսումնասիրել: