«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 Հայաստանի Հանրապետություն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածը «պետական տուրքերի վճարումից» բառերից հետո լրացնել նոր պարբերությամբ.
«Արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակման դեպքում տվյալ գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձաց, ում տարեկան պետական տուրքի վճարման ժամկետն ընկած է եղել արտակարգ դրության ժամանակահատվածում պետական տուրքի վճարումն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում:
Արտակարգ դրության ժամանակահատվածում սահմանափակված ձեռնարկատիրական գործունեության տեսակների ցանկը, ըստ որի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարող են օգտվել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից, սահմանում է ՀՀ կառավարությունը։»
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման պարագայում, այն տնտեսավարողները, որոնց գործունեությունը սահմանափակված է եղել, սակայն նրանք արդեն իսկ վճարել են պետական տուրքի գումարները, բացառությամբ մինչև 2020 թվականի մարտի 16-ի կատարված վճարումները, համարվում է կանխավճար:
Հոդված 3.Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաժորդող 10-րդ օրը և գործում է 2020 մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակմամբ ծագած իրավահարաբերությունների վրա:
-
Discussed
16.12.2020 - 03.01.2021
-
Type
Law
-
Area
State revenue, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 5868
Print