Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 Հայաստանի Հանրապետություն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածը «պետական տուրքերի վճարումից» բառերից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակման դեպքում տվյալ գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձաց, ում տարեկան պետական տուրքի վճարման ժամկետն ընկած է եղել արտակարգ դրության ժամանակահատվածում պետական տուրքի վճարումն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում:

Արտակարգ դրության ժամանակահատվածում սահմանափակված ձեռնարկատիրական գոր­ծունեության տեսակների ցանկը, ըստ որի գործունեություն իրականացնող տնտե­սա­վա­րող սուբյեկտները կարող են օգտվել պետական տուրքի վճար­ման ժամկետի հետաձգման արտոնությունից, սահ­մանում է ՀՀ կառավարությունը։»

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման պարագայում, այն տնտեսավարողները, որոնց գործունեությունը սահմանափակված է եղել, սակայն նրանք արդեն իսկ վճարել են պետական տուրքի գումար­­ները, բացառությամբ մինչև 2020 թվականի մարտի 16-ի կատարված վճարումները, համարվում է կանխավճար:

Հոդված 3.Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաժորդող 10-րդ օրը և գործում է 2020 մարտի 16-ից սեպ­տեմ­բերի 11-ը ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակմամբ ծագած իրավահարաբերությունների վրա:   

  • Քննարկվել է

    16.12.2020 - 03.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5871

Տպել