Add to favourites
Under development
«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
-
2 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.06.2017 15:14:09 | «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջոնում է նախագծի կարեւորագույն նպատակը` էլ ավելի թեթեւացնել հաշմանդամների սոցիալական վիճակը եւ նրանց կարիքներին համրմարեցնել սայլակների ու լսողական սարքերի ձեռք բերման մեխանիզմները: Այդ առումով մենք կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում նախագծում: Առաջին հերթին մեզ մոտ խտրականության զագացում է առաջացնում նախագիծը, քանի որ դա ուղղված է միմիայն Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման կարգավորումներին: Մենք կարծում ենք, որ ԱՊՀ երկրներից դուրս արտադրված համանման սայլակներն ու լսողական սարքերը ավելի որակյալ են ու ավելի առաջադիմական: Այս կարգավորումը մտնելով ՀՀ կառավարությունն առաջնահերթույթւոնը տալիս է ԱՊՀ երկրներին, ինչը չի բխում ազատ մրցակցությունը խթանելու եւ ՀՀ քաղաքացիների սոցիալակն պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բարելավելու ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին: Հետեւապես, առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները տարածել ՀՀ հետ համագործակցող բոլոր երկրներին: Մյուս խնդիրը նախագծի հետ կապված օրենսդրական տեղնիկայի բացթողումներն են: Նախագծի word-ային տարբերակում խախտված է դրույթների համարակալման հերթականությունն ու առանձին դրույթներ չունեն համարակալում: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | 1-ին կետ - չի ընդունվել 2-րդ կետ - չի ընդունվել | 1-ին - Նախագծով նախապատվություն չի տրվում որևէ երկրի կամ աշխարհագրական տարածաշրջանի արտադրանքին և չի խոչընդոտում ազատ մրցակցությանը, քանի որ «կամ դրան համարժեք» արտահայտությունը վերաբերում է ոչ թե արտադրանքի գնին կամ այն երկրին, որտեղ այն արտադրվել է, այլ դրա որակական կողմին: 2-րդ - Համարակալման հետ կապված խնդիրները վերջնական լուծում կգտնեն ՀՀ կառավարություն ուղարկվող Նախագծում, երբ ստացվեն բոլոր շահագրգիռ մարմինների կողմից առաջարկությունները և դրանց հիման վրա կատարվեն փոփոխություններ և լրացումներ: |