Add to favourites

Under development

«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

---   ------- 2017 թվականի N ----Ն 

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ  ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Հաշմանդամի սայլակների  և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի (այսուհետ` լսողական սարքեր)  ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքի որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման պետական հավաստագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի

2.Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) 4 ամսյա ժամկետում հաստատել.

ա)հաշմանդամի սայլակների տեսակների և դրանց ցուցումների վերաբերյալ հուշաթերթիկը (այսուհետ՝ հուշաթերթիկ).

բ) հաշմանդամի սայլակի ընտրության ուղեցույցը

2) 5 ամսյա ժամկետում՝ հաստատել սույն որոշման 29-րդ կետով սահմանված՝ «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերադարձրած հաշմանդամի սայլակների ժամանակավոր տրամադրման կարգը:

  1. Սահմանել, որ.

1) 2017 և 2018 թվականներին հաշմանդամի սայլակի ձեռքբերման  մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 000 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

2) 2017 և 2018 թվականներին  լսողական սարքերի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 30 000 հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) Որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Եվրոպական երկրների արտադրության կամ դրան համարժեք, ԱՊՀ երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերը և  հաշմանդամի սայլակները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա».

2) Որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Պետական հավաստագրի հիման վրա Եվրոպական երկրների արտադրության կամ դրան համարժեք, ԱՊՀ երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքեր և  հաշմանդամի սայլակներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք լիազորած մարմնի հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա Եվրոպական երկրների արտադրության կամ դրան համարժեք, ԱՊՀ երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքեր և  հաշմանդամի սայլակներ տրամադրելու մասին համապատասխան պայմանագրեր:».

       3) Որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 6-րդ ենթակետը  «(աուդիոմետրիայի տվյալները)» բառերից հետո լրացնել  «ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը» բառերով.

4) Որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝  

«8) Հաշմանդամի սայլակի տրամադրման համար՝ սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը.».

 5) Որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը «անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության  լսողական սարքեր» և  7-րդ ենթակետը «սայլակ» բառերից հետո լրացնել «(հավաստագիր)» բառով:

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար հաշմանդամների սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման նպատակով 2016 թվականի դեկտեմբերի  5-ին հայտարարված «ԱՍՀՆ-ՇՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով գնման ընթացակարգն ամբողջությամբ հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով:
  2. 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  ______թվականի

       ------------------  ------- ի N -------Ն որոշման

Կ Ա Ր Գ 

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են պետական բյուջեի միջոցներով հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման, գնային արժեքի որոշման և հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հավաստագրի հիման վրա հաշմանդամի սայլակները և լսողական սարքերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  3. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
  4. 4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացնում է «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ «Հանգրվան» ՊՈԱԿ):
  5. Հաշմանդամի սայլակ ձեռքբերելու նպատակով հավաստագիրը տրամադրվում է 1-ին խմբի հաշմանդամություն և հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` շահառու):
  6. ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարք ձեռքբերելու նպատակով հավաստագիրը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող` 30 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց (այսուհետ` շահառու):
  7. Յուրաքանչյուր պարագայի (hաշմանդամի սայլակի և լսողական սարքի) համար տրամադրվում է մեկ հավաստագիր:
  8. Հավաստագրի հիման վրա հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
  9. Հավաստագիրը կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է: 
  1. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ 
  1. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ (այսուհետ` դիմող)) հաշմանդամի սայլակ ձեռքբերելու նպատակով հավաստագիր ստանալու համար գրավոր դիմում է նախարարություն կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ ՍԾՏՄ)՝ ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր):
  2. Փաստաթղթերն ստանալուց հետո ՍԾՏՄ-ն ստուգում է դրանց լիարժեքությունը և 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում նախարարություն՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Նախարարությունն ստուգում է դրանց լիարժեքությունը և 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում «Հանգրվան» ՊՈԱԿ: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը հավաստագիրը տրամադրում է դիմողին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային առաքումով, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում՝ առձեռն:
  3. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը կամ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:
  4. Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են «Հանգրվան» ՊՈԱԿ-ում:
  6. Հավաստագրի հետ միասին դիմողին տրամադրվում է նաև կազմակերպությունների ցանկը, հասցեները, կոնտակտային տվյալները:
  7. Հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի հետ միասին դիմողին տրամադրվում է նաև հուշաթերթիկ, որում ներառված է տեղեկատվություն սայլակների տեսակների, դրանց ցուցումների և առանձնահատկությունների վերաբերյալ: 

III. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 

  1. Հավաստագիրը լրացվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից:
  2. Հավաստագիրը կազմված է երկու մասից` հիմնական մաս, որը տրամադրվում է դիմողին և կտրոն, որը մնում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ում:
  3. Հավաստագիրը համարակալվում և հաշվառվում է:

20.Հավաստագիրը տրամադրելիս համապատասխան գրանցում է կատարվում հավաստագրի տրամադրման գրանցամատյանում, որի դիմաց դիմողն ստորագրում է: Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

  1. Վնասված, սխալ կամ ջնջումներով լրացված հավաստագիրը համարվում է անվավեր և պահվում «Հանգրվան» ՊՈԱԿ-ում: 
  1. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ 
  1. Հավաստագրի գնային արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:
  2. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք:
  3. Եթե շահառուի նախընտրած հաշմանդամի սայլակի գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված հաշմանդամի սայլակը կամ լսողական սարքը` վճարելով արժեքի տարբերությունը:
  4. Եթե անձն արդեն ունի սայլակ, կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
  5. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ ԱՊՀ արտադրության լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային  արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ  և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
  6. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռքբերված սայլակի կամ լսողական սարքի գինը ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված հաշմանդամի սայլակի կամ լսողական սարքի համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
  7. Հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի օգտագործման իրավունք տվող ժամկետում այն չօգտագործելու դեպքում՝ չօգտագործված յուրաքանչյուր տարվա համար հավաստագրի արժեքն ավելանում է 25 տոկոսի չափով: Հավաստագրի տրամադրման հաջորդ ժամկետը հաշվարկվում է այն տրամադրելու օրվանից սկսած:
  8. Սույն կարգի համաձայն հերթական նոր սայլակն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած սայլակը կարող են վերադարձնել «Հանգրվան» ՊՈԱԿ: Վերադարձրած հաշմանդամի սայլակներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված կարգով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  ______թվականի

       ------------------  ------- ի N -------Ն որոշման

 

 Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Ձև 1 

Կտրոն

1. Հավաստագրի համարը _________________

 

2. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

 

______________________________________________

3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

 

_______________________________________________

4. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները

 

_______________________________________________

5. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը

 

_____________________________________________

 

6. Շահառուի կարգավիճակը ________________________

7. Տրամադրման ամսաթիվը________________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,      ստորագրությունը __________________________________________

__________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը________________________________

3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները

 

_____________________________________

 

_______________________________________________________________________

 

  (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)

 4. Ում կողմից է տրվել հավաստագիրը___________________________________

5. Հավաստագիրը տալու ամսաթիվը _________________________ 20________թ

  6. Շահառուի       կարգավիճակը___________________________________

  7. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը

___________________________________________________________________

         ____________________________

 

 Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է անվճար։

 

 Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա

 դեկտեմբերի 20-ը:

 

 Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 Ձև 2 

Կտրոն

1. Հավաստագրի համարը _________________

 

  2. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

________________________________________

 

   3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

 

_______________________________________

 

  4. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները

 

________________________________________

 

   5. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը

 

________________________________________

 

   6. Շահառուի կարգավիճակը    ________________________

 7. Տրամադրման ամսաթիվը______________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը,  ազգանունը, ստորագրությունը _________________________________

___________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ   ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը_____________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը________________________________

3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները ___________________________________

 

_______________________________________________________________________

 

  (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)

4. Ու՞մ կողմից է տրվել հավաստագիրը___________________________________

5. Հավաստագիրը տալու ամսաթիվը _________________________ 20________թ

6. Շահառուի կարգավիճակը__________________________________________________

7. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը

___________________________________________________________________

        

 Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է անվճար։

 

 Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա

 դեկտեմբերի 20-ը:

 

 

 

  • Discussed

    28.06.2017 - 14.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

28.06.2017 14:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10160

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.06.2017

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջոնում է նախագծի կարեւորագույն նպատակը` էլ ավելի թեթեւացնել հաշմանդամների սոցիալական վիճակը եւ նրանց կարիքներին համրմարեցնել սայլակների ու լսողական սարքերի ձեռք բերման մեխանիզմները: Այդ առումով մենք կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում նախագծում: Առաջին հերթին մեզ մոտ խտրականության զագացում է առաջացնում նախագիծը, քանի որ դա ուղղված է միմիայն Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման կարգավորումներին: Մենք կարծում ենք, որ ԱՊՀ երկրներից դուրս արտադրված համանման սայլակներն ու լսողական սարքերը ավելի որակյալ են ու ավելի առաջադիմական: Այս կարգավորումը մտնելով ՀՀ կառավարությունն առաջնահերթույթւոնը տալիս է ԱՊՀ երկրներին, ինչը չի բխում ազատ մրցակցությունը խթանելու եւ ՀՀ քաղաքացիների սոցիալակն պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բարելավելու ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին: Հետեւապես, առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները տարածել ՀՀ հետ համագործակցող բոլոր երկրներին: Մյուս խնդիրը նախագծի հետ կապված օրենսդրական տեղնիկայի բացթողումներն են: Նախագծի word-ային տարբերակում խախտված է դրույթների համարակալման հերթականությունն ու առանձին դրույթներ չունեն համարակալում: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more