ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ բավարար շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությամբ:
- Առկա իրավիճակը
Ներկայումս ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը տեղակայված է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով տրամադրված 933.32 քմ և ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող՝ 77.39 քմ մակերեսով տարածքում (ամսեկան 804000 (ութ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը): Վարձակալության իրավունքով տրամադրված վերոնշյալ տարածքը ծախսատարության և ոչ հարմարավետ պայմանների տեսանկյունից նպատակահարմար չէ, հետևաբար առաջարկում ենք ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացնել ՀՀ սեփականություն հանդիսացող ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 414,14 քառ.մետր և 2-րդ հարկից 341,48 քառ.մետր և դրա զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 609.7 հա հողատարածքը:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման նպատակը վերը նշված անշարժ գույքը ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացնելն է: ՀՀ կառավարության որոշման ընդունման ակնկալվող արդյունքը կլինի շենքային պայմանների ապահովմամբ գործառույթների արդյունավետ օգտագործումը: Արդյունքում՝ ՀՀ կադաստրի կոմիտեին կամրացվի պետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույք, ինչը նաև նպատակահարմար է պետական բյուջեի ծախսերի նվազման տեսանկյունից։
-
Discussed
11.12.2020 - 26.12.2020
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 5787
Print