«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2018 թվականի ապրիլի 26-ին ընդունվել է «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Կառավարության թիվ 498-Ն որոշումը, որով սահմանվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կարգը: Ներկայումս հանձնաժողովի նիստերը անցկացվում են էլեկտրոնային եղանակով: Քվեարկության հիման վրա կազմված արձանագրությունը և եզրակացությունը ներկայացվում են հանձնաժողովի բոլոր անդամներին՝ ստորագրման առձեռն եղանակով: Նման կարգավորման պարագայում համապատասխան գործընթացը հանգեցնում է սահմանված ժամկետների ձգձգումների: Իրավիճակը հատկապես բարդացել է կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական դրության պայմաններում:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի առավել մատչելի ընթացակարգ: Մասնավորապես` հանձնաժողովի անդամները, ծանոթանալով ամփոփ հաշվետվությանը և քվեարկելով` միանգամից ստորագրում են քվեաթերթիկները և այլևս կարիք չի առաջանում հետագայում նորից ստորագրել եզրակացությունը և արձանագրությունը: Արդյուքում կազմված արձանագրությունը կստորագրի միայն հանձնաժողովի ղեկավարը և քարտուղարը :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից լրացվող քվեաթերթիկը արդեն իսկ ստորագրված կներկայացվի հանձնաժողովի անդամներին: Այս դեպքում, Վարչապետի աշխատակազմ կներկայացվեն ստորագրված քվեաթեթիկները, նիստի արձանագրությունը և եզրակացությունը:
-
Discussed
26.11.2020 - 11.12.2020
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 4203
Print