«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է`
- ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-Ն որոշման հավելվածում՝
1) 7.2-րդ կետում «լրացնում» բառից հետո լրացնել «և ստորագրում» բառերը.
2) 10-րդ կետում` «հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը» բառերը փոխարինել «հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ» բառերը.
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
26.11.2020 - 11.12.2020
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 4198
Print