Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է կենսաթոշակային ապահովության բնագավառի կառավարման համակարգում իրականացված բարեփոխումներից և համահունչ է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած ՀՀ կառավարության արձանագրային որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի պահանջներին:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակի գործերը վարելու կանոնները:
ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գործերը վարելու կանոնները:
Ընդ որում, սահմանված կանոնների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ կենսաթոշակի (նպաստի) գործում ներառվող տեղեկատվությունը ձևավորվում է (պահվում է) թղթային կրիչով:
Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր անգամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելիս, կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս և այլ դեպքերում տպվում է համապատասխան հաշվարկ-կարգադրություն, որը կցվում է կենսաթոշակի (նպաստի) գործին:
Առկա ընթացակարգերը ռեսուրսատար են (թուղթ և համապատասխան նյութեր՝ տպելու համար, հետագա ծախսեր՝ դրանց պահպանման համար):
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի (նպաստի) վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին, խնդրահարուց է ներկայացված փաստաթղթերը կենսաթոշակի (նպաստի) թղթային գործին կցելը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ:
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով, հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորությունը, սահմանվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:
Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվի կենսաթոշակի և նպաստի գործում փաստաթղթային կրիչով պահպանվող տեղեկատվությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26‑ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Discussed
27.06.2017 - 12.07.2017
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
27.06.2017 10:17
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 8605
Print