Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2017 թվականի N   Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ նշանակելը մերժելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելը մերժելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (կենսաթոշակի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:»,

  • 70-րդ, 71-րդ և 72-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Կենսաթոշակի գործը կենսաթոշակ նշանակելու դիմումի և կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված)՝ սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

Կենսաթոշակի գործը պահվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, որտեղ ներկայացվել է կենսաթոշակ նշանակելու դիմումը։

«71. Եթե կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին։

Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (որտեղ չի գտնվում կենսաթոշակի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են կենսաթոշակ նշանակող այդ ստորաբաժանումում։

  1. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումին կից կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։

Կենսաթոշակի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։

Կենսաթոշակի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:»,

  • 73-րդ, 76-րդ, 77-րդ, 83-րդ, 84-րդ և 91-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
  • 74-րդ կետում «կենսաթոշակ նշանակելու կարգադրության» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակելու էլկտրոնային հաշվարկ-կարգադրության» բառերով,
  • 81-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս դեպքում կենսաթոշակի էլեկտրոնային գործը հաշվառվում է կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում։»,

  • 86-րդ կետում առաջին նախադասությունում «համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարակել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը լրամշակելու և Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելն ապահովելու ուղղությամբ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթների։
  3. Սույն որոշման՝ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում շտեմարանը լրամշակելու (շտեմարանում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2017 թվականի N    –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Տարածքային բաժինը նպաստը նշանակելու, նպաստը նշանակելը մերժելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստի տեսակը փոխելը մերժելու, նպաստը ստանալու իրավունքը վերականգնելու և նպաստը վճարելը վերսկսելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (նպաստի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:»,

  • 50-րդ և 51-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Նպաստի գործը նպաստ նշանակելու դիմումի և նպաստ նշանակելու համար անհրաժեշտ (տարածքային բաժին ներկայացված)՝ բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

Նպաստի գործը պահվում է այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է նպաստ նշանակելու դիմումը։

Եթե նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստը ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն տարածքային բաժին, որտեղ գտնվում է նպաստի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են նպաստի գործին։

Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ տարածքային բաժին (որտեղ չի գտնվում նպաստի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են տարածքային այդ բաժնում։

  1. Նպաստի էլեկտրոնային գործը նպաստ նշանակելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստը ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու դիմումին կից տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։

Նպաստի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։

Նպաստի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:»,

  • 52-րդ կետում «նպաստ նշանակելու կարգադրության» բառերը փոխարինել «նպաստ նշանակելու էլկտրոնային հաշվարկ-կարգադրության» բառերով,
  • 54-րդ և 56-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
  • 55-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս դեպքում նպաստի էլեկտրոնային գործը հաշվառվում է նպաստառուի հաշվառման նոր վայրի տարածքային բաժնում։»,

  • 58-րդ կետում առաջին նախադասությունում «համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո՝ 10 տարի, պահվում տարածքային բաժնում` ըստ համարների հերթականության» բառերը փոխարինել «նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են տարածքային բաժնում» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարակել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը լրամշակելու և Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելն ապահովելու ուղղությամբ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթների։
  3. Սույն որոշման՝ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում շտեմարանը լրամշակելու (շտեմարանում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից։

 

 

  • Discussed

    27.06.2017 - 12.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

27.06.2017 10:17

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8604

Print