Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել հետևյալ բանաձևով`

 

Ըգ = Սթ x Սգ + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ

 

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,

Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի,

ՈՒՆա –ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՏՍթ-ն հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների թվի հանրագումարն է,

ԱՕք-ն աշխատանքային օրերի քանակն է,

ՍՆգ-ն տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարն է,

ՀՈՒՀՍթ - հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն է,

ՍԱդգ-ն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարն է:»:

2) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    26.06.2017 - 17.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 17243

Print

Suggestions

Սուսաննա Բարսեղյան

12.07.2017

Մեկ դասարանին ընկնող դրույքների թիվը ավելանում է կիսվող դասաժամերի հաշվին: Ինչպե՞ս ենք հաշվարկելու:

Ինգա Վարդանյան

04.07.2017

Կարելի է իմանալ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ֆինանսավորման կարգի մասին:

Ինգա Վարդանյան

04.07.2017

Նախագծում նշված ՈՒՆա-ի մասին ցանկալի է ունենալ տեղեկություն: Բացի այդ այս բանաձևով անհայտ է մնում՝ մ/մ նախագահների և դասղեկների վարձատրության համար նախատեսվելու է գումար: Մատնանշված չափաբաժինները հազիվ թե բավարարեն ժամերի վարձատրությանը:

See more