Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքի և ՀՀ կադաստրի կոմիտեի կադաստրային քարտեզի տվյալներում առկա չափագրական տվյալների անհամապատասխանությունը վերացնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ Կառավարության 02․04․2020թ․ թիվ 483-Ն որոշման 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով իրականացվել են չափագրման աշխատանքներ, և արդյունքում ի հայտ են եկել որոշ անհամապատասխանութփյուններ։ Նշված թերությունները շտկելու նպատակով վերանայված տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր ճշտված վկայական ստանալու նպատակով։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է համապատասխանեցնել անշարժ գույքի կոորդինատները կադաստային արժեքի տվյալների հետ, որի արդյունքում միայն հնարավոր կլինի ավարտին հասցնել «Արշալույս» ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն անշարժ գույքի կոորդինատները, դրանց հիման վրա կճշտվեն կադաստային արժեքի տվյալները, որի արդյունքում հնարավոր կլինի ավարտել «Արշալույս» ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքները:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
30.10.2020 - 14.11.2020
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Police
Views 5896
Print