Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքի և ՀՀ կադաստրի կոմիտեի կադաստրային քարտեզի տվյալներում առկա չափագրական տվյալների անհամապատասխանությունը վերացնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ Կառավարության 02․04․2020թ․ թիվ 483-Ն որոշման 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով իրականացվել են չափագրման աշխատանքներ, և արդյունքում ի հայտ են եկել որոշ անհամապատասխանութփյուններ։ Նշված թերությունները շտկելու նպատակով վերանայված տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր ճշտված վկայական ստանալու նպատակով։  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է համապատասխանեցնել անշարժ գույքի կոորդինատները կադաստային արժեքի տվյալների հետ, որի արդյունքում միայն հնարավոր կլինի ավարտին հասցնել «Արշալույս» ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն անշարժ գույքի կոորդինատները, դրանց հիման վրա կճշտվեն  կադաստային արժեքի տվյալները, որի արդյունքում հնարավոր կլինի ավարտել «Արշալույս» ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքները:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    30.10.2020 - 14.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5979

Տպել