Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

1.

Անհրաժեշտությունը

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի հայտից հանվել է տվյալ նախաձեռնությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2020 թվականի մայիսի 18-ին կայացած՝  ՀՀ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների և կանխատեսումների մասին խորհրդակցության արձանագրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում իրականացնել համապատասխան փոփոխությունները։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայում օրենքում ամրագրված է նպաստի տվյալ տեսակը, սակայն հաշվի առնելով միջնաժամկետ ծախսային ծրագրում և 2021 թվականի բյուջեի հայտից հանվել է տվյալ նախաձեռնությունը՝ խնդիր է առաջանում կիրարկման հարցում։

Համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 02/11.8/45942-2020 հանձնարարականի՝ խնդրի լուծման նպատակով հարկ է փոփոխություն իրականացնել օրենքում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Կարգավորման նպատակը օրենսդրական հիմքերի համապատասխանեցումն է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով սահմանված նախաձեռնություններին։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում նպաստի տվյալ տեսակը համարվում է ուժը կորցրած։

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Պետական նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանա:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

  • Discussed

    29.10.2020 - 16.11.2020

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6102

Print