В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի հայտից հանվել է տվյալ նախաձեռնությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2020 թվականի մայիսի 18-ին կայացած՝ ՀՀ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների և կանխատեսումների մասին խորհրդակցության արձանագրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում իրականացնել համապատասխան փոփոխությունները։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայում օրենքում ամրագրված է նպաստի տվյալ տեսակը, սակայն հաշվի առնելով միջնաժամկետ ծախսային ծրագրում և 2021 թվականի բյուջեի հայտից հանվել է տվյալ նախաձեռնությունը՝ խնդիր է առաջանում կիրարկման հարցում։ Համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 02/11.8/45942-2020 հանձնարարականի՝ խնդրի լուծման նպատակով հարկ է փոփոխություն իրականացնել օրենքում։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Կարգավորման նպատակը օրենսդրական հիմքերի համապատասխանեցումն է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով սահմանված նախաձեռնություններին։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխությունների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում նպաստի տվյալ տեսակը համարվում է ուժը կորցրած։ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
-
Обсуждалось
29.10.2020 - 16.11.2020
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6100
Принт