ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2020 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«27․ Խորհուրդը բաղկացած է 18 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`
1) մեկին` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ գրասենյակից.
2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.
3) մեկին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից.
4) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից.
5) մեկին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից (համաձայնությամբ).
6) երկուսին` «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
7) երկուսին` «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
8) չորսին` «Աուտիզմ հաղթահարում» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
9) մեկին` «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունից (համաձայնությամբ).
10) մեկին` «Գրանդ Հոլդինգ» իրավաբանական անձանց միությունից (համաձայնությամբ)․
11) մեկին՝ «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնից (համաձայնությամբ):»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
-
Discussed
26.10.2020 - 10.11.2020
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 6267
Print