Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 05.10.2020 13:38:51 Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների 2019-2020 թվականների որդեգրված քաղաքականությունը՝ ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հարձակումը մրցութային եղանակով շատ կարևոր և հրատապ է նախագծում նախատեսել դրույթ տվյալ գործընթացը արդիականացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու համար: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես տվյալ բնագավառում լիազորված անձ, մշակի և ներդնի դրամաշնորհների հատկացման նոր էլեկտրոնային համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշումը չի կարող ապահովել ամբողջական թափանցիկությունը և վերահսկողությունը ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման մասով: Մասնավորապես, կատարված դիտարկումները բացահայտ ցույց են տալիս, որ ՀՀ պետական կառավարման գերակշռող մաս կազմող մարմինները չեն հրապարակում վերոգրյալ իրավական ակտով նախատեսված տեղեկատվությունը: Օրինակ. 36.1-րդ և 36.2-րդ կետերի պահանջների համապատասխան հրապարակել է միայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Մասնավորապես, հրապարակել է կնքված պայմանագիրը, ծախսերի նախահաշիվը, հաշվետվությունը և արձանագրությունը: Հարց է առաջանում, արդյոք ՀՀ կառավարություն որոշմամբ հաստատված պարտադիր կատարման նորմերը ունեն պոպուլիստական բնույթ, թե պարտադիր կատարման ենթակա են: Ուստի, ՀՀ գնումների գործընթացին համահունչ անհրաժեշտ է ներդնել դրամաշնորհների թե ուղակի ձևով կնքված պայմանագրերի, թե մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի մասով իրազեկման համակարգ: Բոլոր այս գործառույթների վերահսկողությունը և համակարգումը, ինչպես այն իրականացվում է ՀՀ գնումների գործընթացի ընթացքում, վերապահել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Համակարգի կարևորագույն տարր և վերահսկողությունը պետք է լինի սահմանափակումը ՀՀ գանձապետական համակարգով որևէ ֆինանսական միջոցների հատկացման բացառումը, եթե համակարգում ներբեռնված չեն վերոգրյալ ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը: Եվ կարևորագույն մաս, համակարգը պետք է լինի հանրային հասանելի, եթե կանխավ սահմանված չէ գաղտնիության սկզբունքները: