«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդա-վորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը - «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրա-ժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 10-ի N 02/23.12/5402-17 (4-րդ կետի 1-ին ենթակետի գ պարբերություն) հանձնարարականով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական մթերքների երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը: Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, որոնց տոկոսադրույքը ՀՀ դրամով տատանվում է 12.3-ից 14.2, իսկ արտարժույթով՝ 8.8-ից 11.2%-ի սահմաններում:
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերից է, սակայն ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական մթերքներ արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլնի հետ: 2015-2016 թվականներին պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 280.9 և 171.1 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 39.0 և 21.2 մլրդ դրամ: 2017 թվականի հուլիսի 25-ի դրությամբ դեռևս չկատարված պարտավորություններ ունեն 8 վերամշակող ընկերություններ՝ 128.1 մլն դրամի չափով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի զարգացմանը և նպատակային ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ: Ագրոպարենային ոլորտի համար ուղենիշային համարվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր խնդիրներից է նաև վարկերի մատչելիության մակարդակի, ինչպես նաև գինեգործական արտադրանքի ու պտուղբանջարեղենային պահածոների մրցունակության և արտահանմանման ներուժի օգտագործման մակարդակի բարձրացումը: Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության դրույթներին համապատասխան` խնդրի լուծումը պահանջում է տևական և համալիր միջոցառումների իրականացում, մասնավորապես վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացման միջոցով:
Կարգավորման նպատակը և բնույթը - Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող իրավաբանական անձանց տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող խաղողի և պտուղբանջարեղենի արժեքի վճարմանը, իսկ տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի վերը նշված արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևերին համապատասխան գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերում նշված բերքի գնման արժեքը, իսկ բերքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ բերքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը:
Ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղբանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ) իրականացնող շուրջ 50 իրավաբանական անձանց 18.0 մլրդ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ռեսուրսների, իսկ սուբսիդավորման գումարը՝ ՀՀ պետա-կան բյուջեի միջոցների հաշվին:
Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխա-տակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը - Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում՝
- նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն,
- վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն բերքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա բերքի իրացման կայուն երաշխիքներ,
- 5-ից 7 տոկոսով կբարձրանա պտուղբանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա,
- որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացման:
Այլ տեղեկություններ - Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանա-գրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2018 թվականին և հետագա տարիներին տրամադրել վարկի տոկոսադրույքների 998.9 մլն դրամի սուբսիդավորում, բյուջետային գործընթացի շրջանակներում միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի հիման վրա տվյալ տարվա համար գումար հատկացնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում և կատարված տնտեսումների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Discussed
19.06.2017 - 05.07.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 10419
Print