Добавить в избранное

Проект принят

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդա-վորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱ­ՏՆՏԵ­ՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵ­ՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄ­ՆԵՐԻ) ՆՊԱ­ՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը - «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին»      ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրա-ժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 10-ի N 02/23.12/5402-17 (4-րդ կետի 1-ին ենթակետի գ պարբերություն) հանձնարարականով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանդի­սա­­նում է գյուղա­տնտեսական մթերքների երաշխավորված իրացման և վերար­տադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զար­գաց­ման մակարդակը մեծապես պայմա­նա­վորում է գյուղատնտեսության զար­գացումը: Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, որոնց տոկոսա­դրույ­քը          ՀՀ դրամով տա­տանվում է 12.3-ից 14.2, իսկ արտարժույթով՝ 8.8-ից 11.2%-ի սահ­մաններում:

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանրա­պե­տու­թյան արդյունաբերության առաջատար ճյուղերից է, սակայն ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտա­գործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերա­զին­ման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական մթերքներ արտա­դ­րողների հետ պայմանագրային հարաբերությունների հաս­տատման և այլնի հետ: 2015-2016 թվականներին պտուղբան­ջա­րեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 280.9 և 171.1 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 39.0 և 21.2 մլրդ դրամ: 2017 թվականի հուլիսի 25-ի դրությամբ դեռևս չկատարված պարտավորություններ ունեն 8 վերամշակող ընկերություններ՝ 128.1 մլն դրամի չափով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը –   Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի զարգացմանը և նպատակային ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքա­կանության մեջ: Ագրոպարենային ոլորտի համար ուղենիշային համարվող փաս­տաթղթերի` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտե­սության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաս­տանի Հանրա­պե­տության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարա­կան ծրագրի կարևոր խնդիրներից է նաև վարկերի մատչելիության մակարդակի, ինչպես նաև գինեգործական արտադրանքի ու պտուղբանջարեղենային պահածոների մրցունակության և արտահանմանման ներուժի օգտագործման մակար­դակի բարձրացումը: Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտե­սության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության դրույթներին համապատասխան` խնդրի լուծումը պահանջում է տևական և համալիր միջոցառումների իրականացում, մասնավորապես վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացման միջոցով:

Կարգավորման նպատակը և բնույթը - Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող իրա­վաբա­նական անձանց տրամադրվող նպատակային վարկերի տոկոսա­դրույքի սուբսիդա­վորման միջոցով վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրա­ցումն է:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող խաղողի և պտուղբանջարեղենի արժեքի վճարմանը, իսկ տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի վերը նշված արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևերին համապատասխան գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերում նշված բերքի գնման արժեքը, իսկ բերքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ բերքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը:

Ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատա­կով պտուղբանջա­րեղենի և խաղողի մթերումներ (գնու­մներ) իրականացնող շուրջ 50 իրավաբանական անձանց 18.0 մլրդ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ռեսուրսների, իսկ սուբսիդավորման գումարը՝ ՀՀ պետա-կան բյուջեի միջոցների հաշվին:

Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարա­վորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախա­րարու­թյան աշխա-տակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը - Գյուղա­տնտե­սական հումքի մթե­րումների (գնում­ների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում՝

  • նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհան­­գեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն,
  • վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն բերքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա բերքի իրացման կայուն երաշխիքներ,
  • 5-ից 7 տոկոսով կբարձրանա պտուղբանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա,
  • որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերա­մշակող արդյունա­բե­րու­թյան ոլորտի գրավչու­թյան մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացման:

Այլ տեղեկություններ - Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱ­ՏՆՏԵ­ՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵ­ՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄ­ՆԵՐԻ) ՆՊԱ­ՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանա-գրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2018 թվականին և հետագա տարիներին տրամադրել վարկի տոկոսադրույքների 998.9 մլն դրամի սուբսիդավորում, բյուջետային գործընթացի շրջանակներում միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի հիման վրա տվյալ տարվա համար գումար հատկացնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում և կատարված տնտեսումների հաշվին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱ­ՏՆՏԵ­ՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵ­ՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄ­ՆԵՐԻ) ՆՊԱ­ՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

 

  • Обсуждалось

    19.06.2017 - 05.07.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10416

Принт