Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

                                                                                       -------------------------2020թ.                N ______Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում   է՝

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) 11-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «բ) նույնականացման քարտ,»,

2) կանոնադրության 11-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում՝ ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,»,

3)  կանոնադրության 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.

  «11.1. 16 տարին լրացած անձը նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում անձնագիր ստանալու համար վճարում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,

4) կանոնադրության 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում, պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 լուսանկար, իսկ 16 տարին լրացած քաղաքացիները՝ նաև նույնականացման քարտ: 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում անձնագիրը փոխանակելիս պետական տուրքը վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով: »,

5) կանոնադրության 15-րդ կետի 2-րդ պարբերության վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տրամադրելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ 16 տարին լրացած քաղաքացին՝ նաև նույնականացման քարտ: Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար քաղաքացին պետական տուրքը վճարում է  «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                   

                                                                                  «         » -------------------2020թ.

                                                                                                       Երևան

 


 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

                                                                                   --------------------------2020թ.            N ______Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

 «4) 16 տարին լրացած քաղաքացիները՝ նույնականացման քարտ:»,

2)  որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1.  16 տարին լրացած քաղաքացիները նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում ներկայացնում են սույն կարգով նախատեսված անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչպես նաև վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,

3)  որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «լուսապատճենները» բառից հետո լրացնել «, եթե չունի նույնականացման քարտ և այն ստանալուց հրաժարվել է» բառերը,

4)  որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «, ժամանակավոր» բառը,

5) որոշումից և որոշման հավելվածի ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                   

                                                                                       «         » -------------------2020թ.

                                                                                                              Երևան

 

 

 

 

  • Discussed

    15.09.2020 - 30.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7014

Print