Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2011 թվականին ընդունված «Նույնականացման քարտերի մասին» օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների հիմունքները: Օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալուց հետո: Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառում է քաղաքացու` տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ:
Բացի այն, որ նույնականացման քարտի միջոցով առավել արագ և հեշտությամբ հնարավոր է իրականացնել քաղաքացու նույնականացումը, նույնականացման քարտն անփոխարինելի է նաև Հայաստանի Հանրապետությունում մատուցվող հանրային ծառայությունների գրեթե բոլոր ոլորտներում` թվային հարթակների ընլդլայնման և արդիականացման ռազմավարական մոտեցումների կենսագործման, էլեկտրոնային շտեմարանների փոխգործելիության հնարավորությունների կիրառության, ռեսուրսների և ժամանակի խնայողության տեսանկյունից: Հարկ է ընդգծել, որ նույնականացման քարտի բաղադրիչների՝ թվային ստորագրության, պաշտոնական էլեկտրոնային փոստի առօրյայում կարևորությունը հատկապես ընդգծվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման, բանկային գործարքների կատարման, վարչարարության գործընթացների նույնականացման ժամանակ՝ ապահովելով դրանց անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը, ժամկետների և ռեսուրսների խնայողությունը:
Հաշվի առնելով ներկայումս թվային տեխնոլոգիաների արգացման սրընթաց տեմպերը, պետական և հանրային այլ ոլորտներում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրականացումը, այդ թվում Հայաստանից դուրս գտնվելու ընթացքում, հնարավոր է և կարևոր է ապահովել նաև էլեկտրոնային հարթակներում: Գնալով ավելանում է այն ծառայությունների շրջանակը, որոնցից կարելի է օգտվել նաև օնլայն եղանակով (լիցենզիաների, թույլտվությունների տրամադրում, իրավաբանական անձանց գրանցում, տրանսպորտային միջոցների գրանցում, հաշվառում, ՔԿԱԳ ծառայությունների մատուցում և այլն): Այս առումով բացառիկ նշանակություն ունի անձի ճիշտ և արագ նույնացումը պետական և այլ մարմինների կողմից, ինչը հնարավոր կլինի երաշխավորել ՀՀ քաղաքացիների կողմից նույնականացման քարտեր ունենալու պարագայում:
Նախագծերի կարևորություն պայմանավորված է նաև ներկայիս իրավիճակի թելադրանքով, երբ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում գրեթե բոլոր պետական մարմինները անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները օրենքով նախատեսված ծառայությունները մատուցում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տալիս էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում էլեկտրոնային փաստաթղթեր, այդ թվում` դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելու, իսկ նույնականացման քարտը նման էլեկտրոնային փաստաթղթերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստելու տեխնիկական հնարավորություն է ընձեռում:
ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար պետք է ունենա նաև նույնականացման քարտ: Ներկայացված նախաձեռնության նպատակն է համանման պահանջ ամրագրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված (հին նմուշի) անձնագրի տրամադրման համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Ներկայացված նախագծերով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշումներում: Արդյունքում ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված (հին նմուշի) անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան: Ընդ որում, այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք՝ օրենքով նախատեսված այլ չափով: Պետական տուրքի նման տարբերակումը պայմանավորված է լինելու նրանով, որ նույնականացման քարտ ունենալու դեպքում, հանրային ծառայությունների մատուցման ընթացքում պետական կամ այլ մարմինների կողմից քաղաքացուն նույնականացնելու համար կպահանջվի անհամեմատ ավելի քիչ ժամանակ և ռեսուրս, քան այն դեպքում, երբ քաղաքացին չունի նույնականացման քարտ: Այդ նպատակով փաթեթում ներառված է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաև «Նույնականացման քարտերի մասին»
Նախագծերի նպատակն է հանրային կառավարման և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցումը, էլեկտրոնային եղանակով իրականացվող վարչարարության ավելացումը, մարդկային գործոնի և հետևաբար նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:
4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում կդյուրացնի էլեկտրոնային եղանակով հանրային ծառայությունների մատուցման ներդրմանը և կնպաստի հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը։
-
Discussed
15.09.2020 - 30.09.2020
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
Police
Views 7125
Print