Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 686-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված` «Հայաստանի Հան­րա­պե­­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայ­մա­նավորված ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ համա­պատասխան փոփոխությունների կատարումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի հար­կից ազատվում են Հայաս­տանի Հան­րա­պետության օրենսդրությամբ սահմանված պետա­­կան սեփականություն համար­վող պատ­մամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինություն­ները` Կառա­վա­րու­թյան սահմանած ցանկին համա­պա­տաս­խան, ինչպես նաև կրոնական կազ­մակեր­պու­թյուններին սեփականության իրավունքով պատ­­կանող` մինչև 1991 թվականը կառուց­ված Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­թյամբ սահմանված դասակարգ­մանը համա­պատասխան` կրոնական, պաշտա­մուն­քային շինու­թյունները։

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշ­մամբ սահմանվել է անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատ­մա­մշա­կու­թա­յին նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունների և կրոնական կազմա­կեր­­պություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուց­­ված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգ­մանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների ցանկը:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված` «Հայաստանի Հան­­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով 2021 թվականի հունվարի 1-ից փոփոխություն է կատարվելու նաև ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդ­վածի 1-ին մասի 7-րդ կետում և «շինությունները» բառը փոխարինվելու է «անշարժ գույքը» բառերով:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշ­մամբ սահմանված է շինությունների ցանկ, մինչդեռ՝ 2021 թվականի հուն­վարի 1-ից գույքահարկի և հողի հարկի փոխարեն ներ­դրվելու է անշարժ գույքի հարկը՝ հողի և դրա բարելավումների համար:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­­­մանել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշ­մամբ խոսքը անշարժ գույքի հարկից ազատված անշարժ գույքի ցանկի մասին է:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավա­րու­թյան 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման վերնագրում և երկրորդ պար­բե­րու­թյունում օգտագործված ձևակեր­պում­ներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանված կար­գա­վո­րումները համապատասխանեցնել 2021 թվա­կանի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրա­կան կարգավորումներին:


 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­ման առն­չությամբ այլ իրա­վա­կան ակ­տե­­րի ընդուն­­­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չի առա­­ջա­նում:

 

 

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­մամբ պե­տա­­կան եկա­­մուտ­ների նվա­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 

  • Discussed

    10.09.2020 - 25.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6123

Print