Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 686-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայմանավորված ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները` Կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շինությունները։
ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունների և կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների ցանկը:
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով 2021 թվականի հունվարի 1-ից փոփոխություն է կատարվելու նաև ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում և «շինությունները» բառը փոխարինվելու է «անշարժ գույքը» բառերով:
Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանված է շինությունների ցանկ, մինչդեռ՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկի և հողի հարկի փոխարեն ներդրվելու է անշարժ գույքի հարկը՝ հողի և դրա բարելավումների համար:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ խոսքը անշարժ գույքի հարկից ազատված անշարժ գույքի ցանկի մասին է:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման վերնագրում և երկրորդ պարբերությունում օգտագործված ձևակերպումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
10.09.2020 - 25.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 6117
Տպել