Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N____- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
- ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության պահանջները՝ համաձայն 1-ին հավելվածի:
- ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն 2-րդ հավելվածի:»,
2) որոշման հավելվածում՝
ա) «Հավելված» բառից հետո լրացնել « N 1» թիվը,
բ) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,
գ) 1-ին կետում «իրավական ակտով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով, իսկ «և առողջական վիճակի հետ կապված» բառերը հանել,
դ) 2-րդ կետից հանել «և նրա առողջական վիճակն» բառերը,
ե) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 6-րդ կետը,
3) որոշումը լրացնել նոր՝ 2-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ________ 2020 թ.
ք.Երևան
-
Discussed
08.09.2020 - 23.09.2020
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Police
Views 6258
Print