Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

                                                                                                           ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N____- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտականֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել՝

  • ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության պահանջները՝ համաձայն 1-ին հավելվածի:
  • ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն 2-րդ հավելվածի:»,

2) որոշման հավելվածում՝

ա) «Հավելված» բառից հետո լրացնել « N 1» թիվը,

բ) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,

գ) 1-ին կետում «իրավական ակտով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով, իսկ «և առողջական վիճակի հետ կապված» բառերը հանել,

դ) 2-րդ կետից հանել «և նրա առողջական վիճակն» բառերը,

ե) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 6-րդ կետը,

3)  որոշումը լրացնել նոր՝ 2-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                    «      » ________  2020 թ.

 

                                                                                                                 ք.Երևան   

 

 

 

  • Обсуждалось

    08.09.2020 - 23.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6262

Принт