Add to favourites
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
134 - Agree
-
112 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անկախ գնահատողների ասոցիացիա ԻԱՄ 25.08.2020 01:48:35 | Հատկապես ո՞ր երկրի փորձնեն ուսումնասիրել օրենքի հեղինակները, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ բռնապետական և ոստիկանական երկրներում նման ռեպրեսիվ օրենք գնահատման մասին չկա: | ||
2 | Անկախ գնահատողների ասոցիացիա ԻԱՄ 25.08.2020 02:10:29 | Կադաստրի կոմիտեն, մեղմ ասած, շատ տարօրինակ է արձագանքել վարչապետի ոլորտները ազատականացնելու կոչին: | ||
3 | Անկախ գնահատողների ասոցիացիա ԻԱՄ 25.08.2020 17:08:52 | 1. Ի սկբանե անհրաժեշտ է տարանջատել և հասկանալի դարձնել ներկայացված օրենքի նախագիծը կարգավորում է ֆիզիկական անձ գնահատողներին թե գնահատման կազմակերպություններին, քանի որ հասկանալի չէ Հոդված 12-ի 6 կետում նշվածը այն է ՛՛Լիազոր մարմնի որոշմամբ՝ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝ 1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջը խախտելու դեպքում. 2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում. 3) վերջին 3 տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են: Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո: Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո:՛՛ Հասկանալի չէ ինչու պետք է գնահատման կազմակերպությունը, որը որպես գործատու աշխատանքի է ընդունում ֆիզիկական անձանց, որոնք կատարել են օրենքի կամ այլ իրավական ակտերի մասով իրենց գնահատողի որակավորման գործունեության շրջանակներում: Օրենքի նախագծի տրամաբանությունը հասկանալի կլիներ եթե ՀՀ-ում գործեր Գնահատման կազմակերպությունների լիցենզավորում: 2. Օրենքի նախագծում ներկայացված Հոդված 18.-ը անհրաժեշտ է փոփոխել ամբողջությամբ, մասնավորապես Գնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: Նույն հարցին ենք առնչվում ինչու է այս սահմանափակումը դրվում կազմակերպության վրա, ինչու կազմակերպությունները չեն կարող աշխատանքային պայմանագիր ունենալ այլ գնահատողների հետ, որ երկրի փորձն է ուսումնասիրվել որն է սրա հիմնավորումը: Այս դրույթը կարող է տեղի ունենալ միայն գնահատող կազմակերպությունների լիցենզավորման դեպքում: Ինչ վերաբերվում է Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Ապահովագրման նվազագույն չափը կազմակերպության համար կազմում է յուրաքանչյուր գնահատողի մասով 80 մլն ՀՀ դրամ, իսկ մեկ ապահովագրական դեպքի համար՝ 20 մլն ՀՀ դրամ: Առաջարկում ենք ընդհանրապես հանել այս դրույթը: Քանի որ ՀՀ-ում նման կարագավորման կիրառությունը կբերի ծառայությունների արժեքի թանկացման: Գնահատող կազմակերպությունները մեծամասամբ ծառայություն են մատուցում ֆիզիկական անձանց և նման ծառայությունների թանկացումը չի բխում ՀՀ Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունից: Անհրաժեշտ է այն դարցնել ընտրովի պատվիրատուի կամ շահառուի ցանկության դեպքում: | ||
4 | Անկախ գնահատողների ասոցիացիա ԻԱՄ 26.08.2020 01:55:34 | Որքա՞ն կարելի է նույն օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ: Տարիներ շարունակ կադաստրի կոմիտեն այս նախագիծը քննարկում է ոլորտի մասնագետների հետ, մենք մեր բացասական կարծիքը հայտնում ենք, մեզ խոստանում են, որ կփոխեն, խաբում են և նորից նույն նախագիծը հանրայնացնում: Եթե ճիշտ եմ հիշում այս պատմությունը ամեն տարի կրկնվում է դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրվանից: Լավ էս դեժավյուն վերջ ունի՞: | ||
5 | Սոս Լպուտյան 25.08.2020 13:19:58 | Ենթաստանդարտ տերմինը ռուսերենից կամ անգլենից անհաջող թարգմանության արդյունք է, ճիշտ ձևակերպումը, որը կիրառվում և օգտագործվում է բոլոր միջազգային հրապարակումներում ՛՛գնահատման մեթոդական ուղեցույց՛՛ տերմինն է: Հոդված 3 ճիշտ կլինի խմբագրել հետևյալ բովանդակությամբ ՛՛Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, գնահատման միջազգային ստանդարտներով (ԳՄՍ), գնահատման մեթոդական ուղեցույցներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: | ||
6 | Սոս Լպուտյան 25.08.2020 13:36:08 | Կարծում եմ անհրաժշետ է խմբագրել Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպություն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը հետևյալ բովանդակությամբ 1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով կազմակերպության պետական գրանցման համարը, գնահատող(ներ)ի հետ կնքված աշխատանքային պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկանք, գնահատող(ներ)ի անձնագր(եր)ի և որակավորման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը: Ճիշտ չէ Կազմակերպությանը պարտադրել, որպեսզի նա ֆիզիկական անձ գնահատողի վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակի, կարծում եմ հոդվածը մի շարք օրենքների հետ հակասություն ունի: | ||
7 | Սոս Լպուտյան 25.08.2020 13:52:29 | Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները հոդվածը առաջարկում եմ խմբագրել հետևյալ բովանդակությամբ 1. Գնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: 2. Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պատվիրատուի կամ շահառուի պահանջի դեպքում կարող է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: 1. Նախագծում ներկայացված տարբերակում սահմանափակվում է գնահատողի մասնագիտական ունակությունների և գիտելիքների կիրառությունը այլ կազմակերպություններում, բնականաբար նաև ուղակիորեն ազդում եմ գնահատողի եկամտի վրա: Վերը նշված խմբագրությամբ լուծում է տրվում այն հարցին ինչը վերաբերվում է մեկ գնահատողով տարբեր կազմակերպություններ որակավորելուն և չի խախտվում գնահատողի կողմից գործատուի ընտրության իրավունքը և իր կարողությունների կիրառության արդյունքում եկամուտ ստանալու ոչ պակաս կարևոր հանգամանքը: | ||
8 | Սոս Լպուտյան 25.08.2020 14:40:28 | Կարծում եմ անհրաժեշտ է առավել խորը ուսումնասիրել Վկայականի գործողության դադարեցման հիմքերը, ուսումնասիրել միջազգային փորձը: Բազմաթիվ երկրներում նման գործառույթներ իրականացնում են Ինքնակարգավորվող կազմակերպությունները իրենց մոտ ձևավորված հանձնաժողովներում, ընդ որում այդ հանձնաժողովների անդամները չեն կարող լինել այլ կազմակերպությունում որպես գնահատող, հակառակ դեպքում կառաջանա շահերի բախում: Իսկ այն երկներում որտեղ Պետությունն է լիազոր մարմինը և վերահսկողությունը իրականացնում է որևէ պետական գերատեսչություն գործում է վերստուգողի (expert revewer) հասկացողությունը, որը նույնպես չի կարող ստուգել որևէ գնահատողի քանի դեռ ինքը նույնպես աշխատում է գնահատող կազմակերպությունում որպես գնահատող: Այս իմաստով շատ կարևոր է փոխել գնահատողներով գնահատողներին ստուգելու երկար տարիներ ձևավորված պրակտիկայի տրամաբանությունը: Ներկայացված նախագծում խախտված է վերև նշված հանգամանքը և ընտրվել է գնահատողների կատարած աշխատանքը ստուգելու ամենակոպիտ և որևէ տրամաբանական հիմնավորում չունեցող տարբերակը, մասնավորապես ինչու է ընտրվել մեկ տարվա ընթացքում կազմված տաս և ավել գնահատման հաշվետվություններ հասկացողությունը, ինչու 20 չի կամ օրինակ 5: Կամ ինչ է նշանակում արժեքի վրա ազդող խախտում, ով է որոշելու և որ ամենակարևորն է ինչպես է որոշելու արժեքի վրա ազդող խախտում է դա թէ ոչ: Եթե օրենքի նախագծի տրամաբանության մեջ դրված է այն հանգամանքը թե օրինակ տեղադրության գործակիցը 0.8 պետք է լինի կամ 0.6 ապա գնում եք սխալ ճանապարհով: Արժեքի վերաբերյալ կածիքի կարող ենք հանգել այն դեպքում երբ առկա է հեղինակավոր հանձնաժողովի մասնագիտական կարծիքի վրա հիմնված նմանատիպ գնահատման հաշվետվություն, երբ գնահատվող գույքը տեղազննվել է հանձնաժողովի կողմից, համադրվել և վերլուծվել են ուղղման գործակիցները և ելակետային տվյալները, դրանից ծագող վեճերն էլ անհրաժեշտ է կարգավորել դատական կարգով: Եթե ուսումնասիրության և քննարկումների արդյունքում միևնույն է ընտրվում է նախագծում ներկայացված տարբերակը, ապա առաջարկում եմ Հոդված 23-ի 6, 7, 8 կետերում ավելացնել հետևյալ ձևակերպումը ՙՙ եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացնում արժանահավատ հիմնավորումներ և հիմքեր խախտումների վերացման համար։՚՚ | ||
9 | Տիգրան Սահակյան 25.08.2020 15:24:16 | 1․Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագիծը մշակվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից, քանի որ նախագծով ոլորտը ընդլայնվում է տարածվելով բացի անշարժ գույքից նաև շարժական և այլ գույքի վրա պետք է քննարկվի նաև ՀՀ Անշարժ գույքի կադաստրի որպես լիազոր մարմին մնալու հարցը։ Հաշվապահական հաշվառման նպատակով գնահատման պարտադիր դառնալու հանգամանքը հաշվի առնելով, առաջարկում եմ նախագիծը համաձայնեցնել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, քանի որ ֆինանսների նախարարությունն է հանդիսանում հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող , վերահսկող մարմին։ Գնահատման ոլորտը փոխկապակցված է լինելու այլ ոլորտների հետ կարևոր է որ այն ունենա նույն վերահսկման մեխանիզմները ինչ այլ փոխկապակցված ոլորտներում է՝ օրինակ հաշվապահական հաշվառում, աուդիտ։ Հակառակ դեպքում լուրջ տարաձայնություններ կլինեն տարբեր ոլորտներում գործող անձանց և պետական կառավարում իրականացնող մարմինների միջև։ | ||
10 | Էդգար Խաչատրյան 26.08.2020 14:21:05 | Այս օրենքի նախագիծը տարիներ շարունակ դրվում է քննարկման և տարիներ շարունակ գնահատող հանրությունը փաստարկված առարկում է բոլոր խնդրահարույց կետերին, ինչին կադաստրի կոմիտեն հիմնավորված հակափաստարկ չի բերում: Տարիներ շարունակ կադաստրի կոմիտեն ոչինչ չի արել ոլորտի զարգացման համար, այլ հակառակը ռեպրեսիվ մեթոդներով արգելակել է զարգացումը: Այս նախագիծով, որը իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում և ամբողջությամբ անտրամաբանական է, ոլորտը ամբողջությամբ դրվում է տոտալ վերահսկողության տակ, ինչը կբերի ոլորտի վերջնական կործանման: | ||
11 | Էդգար Խաչատրյան 05.09.2020 15:06:12 | Այս գիշերվա «կողմ» լցոնումներին կնախանձեին անգամ հանրապետականները: Մտահոգ ե՞ք պարոնայք: | ||
12 | gagik galstyan 28.08.2020 12:55:54 | հոդված 25-ի 3-րդ կետի հետ կապված հարցա առաջանում: - Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնում հաշվառվելու պահից սկսած։ Ընդ որում կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանը անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն երեսուն տոկոսը։ - ենթադրենք, հանրապետությունում հաշվառված են 150 հոգի գնահատող՝ ՀՀ քաղաքացի, որոնցից 45-ը (առնվազն 30%, ըստ օրեքի նախագծի) հաշվառված են ինչ որ մի նույն ինքանակարգավորվող կազմակերպությունում, որոնց հետ նաև ես, ու հերթական ստուգման ժամանակ, իմ որակավորման վկայականը դադարեցվումա: Արդյունքում դառնումա, որ էտ ինքնակարգավորվող մարմինը այլևս գործունեություն ծավալելու իրավունք չի ունենալու, ըստ օրենքի, 30%-ից իրա անդամների քանակը պակասումա, հիմա հարցա առաջանում, մյուս 44-ը ինչ մեղք ունեն էտ իրավիճակում, որ ըստ օրենքի նախագծի էտ գնահատողները պիտի մնան անգործ, կամ դրա փոխարեն ինչ եք առաջարկում?, գնան միանան մեկ այլ կազմակերպության, ու էս վիճակը կարա շարունակական լինի, մյուս անգամ մյուս կազմակերպության որևէ մի գնահատողի վկայական դադարեցվելու արդյունքում, նույնը կրկնվի հիմա արդեն մյուս ինքնակարգավորվող կազմակերպությունում հաշվառված գնահատողների հետ: Գնահատողներն էլ, թե նախկինում մտածում էին միայն ամեն մեկը իրա տված հաշվետվության ճիշտ լինելու մասին, հիմա պիտի մտածեն բոլոր 45-ի տվածների ճիշտ լինելու համար? Շահերի բախումն էլ արդեն իսկ անհերքելի փաստա դառնում, ու ավելանումա նախկին եղածի վրա, երբ առաջարկվումա, որ տարբեր ինքնակարգավորվող կառույցների անդամներ, լինեն ստուգման հանձնաժողովում: Ցանկալիա հիմնավորում տեսնել, իմ բերած օրինակով, ինքնակարգավորվող մարմնի անդամ հանդիսացող մյուս 44 գնահատողների իրավունքների խախտման ու սահմանափակման համար, ու ամենակարևորը՝ աշխատելու հնարավորությունից զրկելու համար: | ||
13 | Հովհաննես Փափազյան 30.08.2020 03:11:05 | Կադաստրի կոմիտեի կողմից նախորդ 3 տարիների ընթացքում տարին մեկ անգամ (06.12.2017-21.12.2017, 20.11.2018-06.12.2018, 27.07.2019-06.08.2019) սույն օրենքի նախագիծը լիակատար ձախողման ենթարկելուց հետո՝ վերջին 2 նախագծերի վերաբերյալ մասնագիտական հանրության կողմից հանրային հարթակում ներկայացված առարկությունները ամփոփաթերթերում անպատասխան թողելուց (https://www.e-draft.am/projects/1820, https://www.e-draft.am/projects/1372) և նույն օրենքի նախագիծը էլ ավելի վատ թարմացված (update) տեսքով ևս մեկ անգամ հանրային հարթակում ներկայացնելը, արդեն իսկ ակնհայտ խոսում և փաստում է այն մասին, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող լիազոր մարմինը կոմպետենտ չէ և օրենքի կարգավորման առարկայի սահմանները արհեստական կամ ուռճացված ընդլայնելու արդյունքում, առնվազն իրավասու չէ հանդես գալու, որպես այս ոլորտը կարգավորող, վերահսկող լիազոր մարմին: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի տարբերություն նախորդ նախագծերի այս նախագծում հստակ նշվում է, որ լիազոր մարմինը դա Կադաստրի կոմիտեն է (հոդված 24 կետ 1), ինչը հիմք է տալիս հստակ արձանագրելու, որ Կադաստրի Կոմիտեն դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից այն է՝ իր ընդդատության տակ է ներքաշում մի ոլորտ, որը ըստ միջազգային ընդունված պրակտիկայի ընդդատյա է Էկոնոմիկայի, ֆինանսների, ինչպես նաև Արդարադատության նախարարություններին (այդ թվում ՌԴ-ում), կամ առնվազն ՀՀ-ում ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներից ելնելով ընդդատյա չէ Կադաստրի Կոմիտեին: | ||
14 | Հովհաննես Փափազյան 30.08.2020 03:19:32 | Հարգելի օրենքի նախագծի նախաձեռնողներ նախ խնդրում եմ տալ հստակ և կոնկրետ պարզաբանում նույն օրենքի նախորդ 2 նախագծերում մասնագիտական հանրության կողմից առաջ քաշված հարցերը անարձագանք թողնելու պատճառների վերաբերյալ, այնուհետև տալ դրանց մասին Ձեր պարզաբանումները և դիրքորոշում, ինչպես նաև դրանք չընդունելու մասին փաստարկված հիմնավորումները: Հղումները ստորև (https://www.e-draft.am/projects/1820, https://www.e-draft.am/projects/1372): Բացի այդ տալ պարզաբանում և հիմնավորում այն մասին թե ինչու 06.12.2017-21.12.2017թթ. (https://www.e-draft.am/projects/605) նույն օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսպես ասած “մասնակի ընդունված”, դրույթները այս նախագծում տեղ չեն գտել: Ներկայացված նախագծի հակասահմանադրական, հակաօրինական և անտրամաբանական դրույթների վերաբերյալ առավել մանրամասն և ամբողջական փաթեթը, ինչպես ներկայացրել այնպես էլ անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կողմերին կներկայացնենք հաջորդիվ: | ||
15 | Հովհաննես Փափազյան 05.09.2020 01:58:49 | Ամոթալի է վերջի վարկյաններին արհեստական էջեր բացել և կողմ քվեարկել... միևնույն է ռեալ կյանքում սառնարանի գնորդնեը հիշելու են մեզ բոլորիս որ թույլ ենք տվել նման օրենքի նախագծի ընդունումը | ||
16 | Հովհաննես Փափազյան 05.09.2020 02:26:07 | Հարգելի օրենքի նախագիծ մշակողներ, շատ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ արդեն իսկ Ձեր իրավասությունների սահմանները կարգավորող նորմատիվ ակտերի պահանջների նկատմամբ, հակառակ դեպքում Դուք ևս քայլ կանեք ի վնաս այս ոլորտի զարգացմանը | ||
17 | Հովհաննես Փափազյան 05.09.2020 03:13:43 | Վերջին վարկյաններին արհեստական կողմերի քանակի ավելացում ստիպում է, որ նշեմ հետևյալը 1. Սույն նախագծի ակնկալվող արդյունքներ բժնում նշված հիմնավորումներից 1-ին կետի կապակցությամբ վստահաբար կարող եմ նշել որ գնահատման ոլորտի արհեստական ընդլայնումը ոչ այլ ինչ է քան արհեստական ներխուժում հասարակության գրպանը, քանի որ ՀՀ քաղաքացու համար առնվազն անհասկանալի և անտրամաբանական է ապառիկ հեռուստացույց գնելու դեպքում ինչու պետք է աննպատակ վճարի գնահատման համար 2. Ակնկալվող արդյունքեր բաժնի 2-րդ և 3-րդ կետերում ներկայացված արդյունքերը ներկայումս էլ իրականացվում են, որը իրականացվում է պետության ենթակայության տակ գտնվող համապատասխան գործակալության միջոցով: Այսինքն սա առնվազն առավելություն չէ 3. Միջազգային ստանդարտեների ներդրումը միանշանակ կնպաստեն ՀՀ-ում գնահատման ոլորտի զարգացմանը, սակայն այս նախագծի շրջանակներուն ձևակերպված դրույթների շրջականում դրանք կունենան ձևական բնույթ: 4. Վերջին 15 տարվա ընթացքում առկա օրենսդրության շրջանակներում այս ոլորտը կարգավորող լիազոր մարմինն ինքն է ֆիզ անձանց տվել գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավասություն և այժմ գործող օրեսդրությամբ ունեցել բոլոր օրենսդրական հնարավորությունները իրենց ձևակերպմամբ այսպես ասած անբարեխիղճ գնահատողների իրավասությունները կասեցնելու, որը չի կատարվել կամ կատարվել է ոչ արդյունավետ, կամ ոչ նպատակային: Հետևաբան չկա ոչ մի օրենսդրական երաշխիք որ վերահսկողության գործիքակազմի ավելացման դեպքում վերջիններս իրենց լիազորությունները կկատարեն առավել արդյունավետ, հակառակը կարծում եմ որ նման գորշիքակազմի տրամադրումը ստեղծում են հավելյալ տարատեսակ ռիսկեր 5. Ակնկալվող արդյունքեր բաժնի 6-րդ կետում բերված հիմնավորումները չունեն ոչ մի ձաստական հիմնավորում: Ավելի չկա հստակ վիճակագրական տվյալներ թե մինչ այժմ քանի նման դեպք է հայտնաբերել լիազոր մարմինը, որը բերել է նրանց նման եզրահանգման: Ենթադրենք եթե անգամ եղել են նման դեպքեր քանի գնահատողի որակավորման վկայական է կասեցվել այս հիմքով: Վստահ եմ որ ոչ մեկի: Հետևաբար այս ակնկալվող արդյունքը ևս միֆ է: 6. Ակնկալվող արդյունքների 7-րդ կետի կապակցությամբ ուզում եմ նշել որ անշարժ գույքի շուկայում առկա գների դիտարկումներ իրականացում Կադաստի Կոմիտեի անմիջական պարտականությունն է: Իսկ գնահատված շուկայական արժեքի հաշվառումը և հածշվառման ծրագրի ներմուծումը ոչ մի կապ չունի դիտարկման որկաի հետ, քանի որ շուկայական գնի և գնահատված շուկայական արժեքի մեջ առկա են էական տարբերություններ (տվյալ բնագավառի մասնագետները կհասկանան) 7. Ակնկալվող արդյունքների 8-րդ կետի կապակցությամբ խնդրում եմ մեջբերել առաջարկվող օրենքի նախագծի մեկ դրույթ որը կբացառի որակավորման քննություններում կոռուպցիոն ռիսկը: Նման հիմնավորումը ուղակի ծիծաղ է առաջացնում | ||
18 | Վահրամ Սաֆարյան 31.08.2020 10:32:30 | ««ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» - .Առաջարկվում է՝ 4-րդ Մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների ու օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրող հանձնաժողով։ Առաջարկվում է հանել <<գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման գործունեություն իրականացնող անձանց>> բառերը մասնագիտական հանձնաժողովի անդամների (որոնք տվյալ պահին կհանդիսանան հանձնաժողովի անդամներ) և կազմակերպությունների ղեկավարների շահերի բախման բացառելու նպատակով: | ||
19 | Վահրամ Սաֆարյան 31.08.2020 10:32:30 | հոդված 4. Շահառու՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում գնահատման գործունեության սուբյեկտներ, սակայն հանդիսանում են գնահատման արդյունենքների օգտագործողներ կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առընչվում են իրենց օրինական շահերին: Առջարկվում է հանել << սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում գնահատման գործունեության սուբյեկտներ, սակայն >>, որովհետև ըստ էության շահառուները նույնպես հանդիսանում են գնահատման գործունեության սուբյեկտ: Գնահատման սուբյեկտ են հանդիսանում՝ գնահատողները, գնահատման կազմակերպությունները, պատվիրատուները շահառուները և ինքնակարգավորվող կազմակերպությունները: | ||
20 | Վահրամ Սաֆարյան 31.08.2020 16:17:14 | ««ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Հոդված 18 Առաջարկվում է սույն հոդվածի 1-ին կետի բովանդակությունը հանել հետևյալ պատճառաբանությամբ՝ հակասում է մարդու իրավունքներին, մասնավորապես մարդու աշխատանքի իրավունքին, որը կհանգեցնի մի շարք խոչընդոտների, մասնավորապես անհավասար մրցակցության և կհանգեցնի գնահատման կազմակերպությունների մենաշնորհի: Նշված փուլում, սույն օրենքի շրջանակներում նպատակահարմար չէ: | ||
21 | Վահրամ Սաֆարյան 31.08.2020 16:17:14 | «ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Համարում ենք, որ մի շարք պատճառաբանություններից ելնելով Հաշվառման Ծրագրում համատարած բոլոր հաշվետվությունների տվյալների մուտքագրումը անընդունելի է և ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է մուտքագրել միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների վերաբեևյալ տվյալները | ||
22 | Վահրամ Սաֆարյան 01.09.2020 10:13:00 | ««ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԴՒՐՔՈՐՈՒՇՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Օրենքի նախագիծն իրենից ներկայացնում է ոլորտի կարգավորման նոր մոդել, որտեղ ամրագրվում է ինքնակարգավորվող միությունների դերը գնահատման ոլորտում, ամրագված է գնահատողների ինքնակարգավորվող միությունների (այսուհետ Միություններ) սահմանումը, սկզբունքներն ու նպատակները, իրավունքներն ու պարտականությունները: Առաջին անգամ գնահատման գործունեության ոլորտում օրենքով նախատեսնվում է լիազոր մարմնի որոշակի գործառույթներ հանձնել մասնագիտական Միություններին՝ մասնավորապես մասնագիտական դասընթացների կազմակերպումը, գնահատողների վարքագծի վերաբերյալ քննարկումները, տարբեր հանձնաժողովներում գնահատող մասնագետների թեկնածությունների առաջադրման գործառույթին մասնակցելը: Բացի այդ պետք է նշել, որ օրենքը չի արգելում իրականացնել հաշվետվությունների ուսումնասիրությունները Միությունների շրջանակում: Սա նշանակում է, որ հիշյալ ուսումնասիրությունների պատշաճ կազմակերպման դեպքում (օբյեկտիվ , անաչառ և բարձր մասնագիտական հմտությունների կիրառմամբ կատարված ուսումնասիրություններ) հետագայում կարող են հիշյալ լիազորությունները ամբողջովին փոխանցվեն Միություններին, որը կապահովի հաշվետվությունների ուսումնասիրության գործընթացի առավել արդյունավետություն: Նույնը վերաբերում է քննությունների անցկացման կարգին, ձևին ու բովանդակությանը: Բոլորիս հայտնի է, որ ներկայումս քննության հարցաշարերում ցանկալի է որպեսզի գերակշռող մասը կազմեն մասնագիտական հարցերը և խնդիրները, ներդրվի մեխանիզմներ, որոնց միջոցով կբացառվի ոչ մասնագետի մուտքը ոլորտ և առաջանում է մի պարզ հարց՝ ով պետք է դա իրականացնի մասնագետներից լավ: Պատասխանը միանշանակ է, մենք՝ գնահատողներս: Նախկինում ոլորտի նկատմամբ կիրառված ոչ ճիշտ համակարգված մոտեցումները հանգեցրել են գնահատողների տարանջատվածությանը, մի շարք կարևորագույն հարցերում միասնական կանոնների բացակայությանը, էթիկայի կանոնների ոչ արդյունավետ կիրառմանը, մասնագիտական կրթական հարթակների անբավարար վիճակին: Վերոգրյալը, արդարացիորեն առաջացնում է գնահատողի մասնագիտության նկատմամբ հասարակության լայն շերտերի անվստահաթյանը, որն իր հերթին բերում է գնահատման արդյունքների վիճարկման (վիճահարույց գործերի) ծավալների ավելացմանը և հանգեցնում է այլ բացասական երևույթների: Սույն օրենքը, բովանդակային առումով Միություններին հնարավորություն է տալիս կայանալու և զարգանալու՝ միտված ստեղծելու այն իրավական մոդելը, որը հնարավորություն է ստեղում ոլորտի զարգացմանը զուգընթաց ճկուն կերպով փոփոխություններ իրականացնել: Օրենքի դրույթները, որոնք վերաբերում են ինքնակարգավորման հոդվածներին կարող է կատարել այն հենասյունի դերը, որը վերջնական արդյունքում կբերի լիարժեք ինքնակարգավորմանը և որպես արդյունք կբարձրացնի գնահատողների դերը հասարակությունում, կնպաստի գնահատող համայնքի ամրապնդմանը, ոլորտի գիտական և կրթական համալրմանը և բարձրացմանը, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության գնահատողի համբավը միջազգային հարթակներում և հնարավորություն կառաջացնի ստեղծել այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան արդարացի լուծել վիճարկվող արդյունքները մինչդատական օղակներում: Դրական կողմերը բավականին շատ են և տեսանելի, սակայն չպետք է անտեսել նաև ռիսկերը: Որպես հիմնական ռիսկ, կարելի է առանձնացնել Միությունների միջև հնարավոր անառողջ մրցակցությունը և որպես զսպման գործիք կարող է և պետք է գործի Միությունների աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունը, որը սահմանափակ ռեսուրսների առկայության դեպքում դժվար կլինի իրականացնել: Ինչ վերաբերում է օրենքի կարգավորման մնացյալ հիմնական դրույթներին, ապա որպես վերահսկողության գործիք ներակայացվում է <<Հաշվառման ծրագիր>>, որը մեր կարծիքով մի շարք պատճառներով ընդունելի չէ. • Նկարագրված չէ թե ինչ նպատակ է հետապնդում հաշվառման ծրագիրը • Առաջացնում է լրացուցիչ բեռ գնահատողի ուսերին • Ինչպես են օգտագործվելու հաշվառման ծրագրի արդյունքները ունի պարզաբանման կարիք: Ուստի համարում ենք, որ վերը նկարագրված պատճառաբանություններից ելնելով Հաշվառման Ծրագրում համատարած բոլոր հաշվետվությունների տվյալների մուտքագրումը անընդունելի է և ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է մուտքագրել միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների գնահատման վերաբեևյալ տվյալները: 18-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունն առաջարկվում է հանել հետևյալ պատճառաբանությամբ՝ հակասում է մարդու աշխատանքի իրավունքին, որը կհանգեցնի մի շարք խոչընդոտների, մասնավորապես անհավասար մրցակցության և կհանգեցնի գնահատողների կախվածությանը մեկ կազմակերպությունից: Համարում ենք, որ նշված փուլում, սույն օրենքի շրջանակներում նպատակահարմար չէ նման սահմանափակումներ կիրառել: Վերը նկարագրված հանգամանքները հանդիսանում են օրենքի այն հիմանական դրույթները, որոնց դեմ են գնահատողների գերակշռող զանգվածը և առաջարկվում է վերջիններիս մասով (<<Հաշվառման ծրագիր>> և << Գնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ>> ) ներկայացնել լրացուցիչ հիմնավոր մեկնաբանություններ, իսկ դրանց բացակայության պայմաններում հանել նշված դրույթները: Բացի այդ չեմ կարող չկիսել գնահատող Տիգրան Սահահակյանի մտահոգությունները, որոնք վերաբերում են ոլորտի ընդլայնման հետ կապված այլ գերատեսչությունների ներգարվման անհրաժեշտությանը, մասնավորապես ֆինանսական հաշվետվությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ նշվածի վերաբերյալ շահագռգիռ գերատեսչություններին կարելի է ներգրավել հետագա աշխատանքներում, մասնավորապես գնահատման մեթոդական ուղեցույցերի մշակման ժամանակ, ինչպես նաև հետագայում ստեղծել Միջգերատեսչական խորհուրդ, ընդգրկելով բոլոր շահագռգիր կողմերին: Հարկ եմ համարում նշել, որ մենք կիսում ենք գնահատող Սոս Լպուտյանի առաջարկը՝ «ենթաստանդարտ» եզրույթը փոխել «գնահատման մեթոդական ուղեցույց» եզրույթով: Ամփոփում Ամփոփելով օրենքի նախագիծը, կարելի է կարծիք կազմել, որ բովանդակային առումով այն բավականին առաջադիմական է և առաջ է քաշում մի շարք խնդիրների լուծումներ և որպես հետևանք օրենքի կարգավորման շրջանակում առաջ են բերվում կարգավորման հետևյալ հիմնական և երկար սպասված ուղղությունները՝ 1. գնահատման գործունեության ընդլայնում և կանոնակարգում, 2. գնահատման պարտադիր դեպքերի ավելացում, 3. գնահատման ոլորտում որպես առանձին սուբյեկտ, գնահատողների ինքնակարգավորման միությունների ներգրավման մեկնարկը, 4. գնահատման միջազգային ստանդարտների (ՄԳՍ) կիրառումը, 5. պարտադիր աապահովագրության կիրառումը ( որպես մշակույթի ձևավորման տեսանկյունից դիտարկելով): Միևնույն ժամանակ պետք է նշել, որ մեր բոլոր առաջարկությունները հաշվի առնելու դեպքում կարող ենք վերջնական արդյունքում ունենալ առավել ճկուն և կիրառելիության տեսանկյունից առավել գործուն իրավական ակտ: | ||
23 | Арарат Papoyan 01.09.2020 19:53:45 | Օրենքի նախագիծը մի քայլ առաջ է գնահատման ոլորտի կարգավորման գործում: Խիստ անհրաժեշտ էր և կարևոր գնահատողների ինքնակարգավորվող միությունների դերի, նպատակների ամրագրումը օրենքում: Այս ամենով հանդերձ օրենքի նախագծում առկա են մի քանի դրույթներ, որոնք կխանգարեն ոլորտի զարգացմանը, հետագա ազատականացմանը, տարբեր բնույթի (նաև կոռուպցիոն) ռիսկերի նվազմանը: 1. 8-րդ հոդվածի ( Հաշվառման ծրագրի կիրառումը) 5-րդ կետը պետք է ավելի հստակ ներկայացվի օրենքում՝ որ տվյալը կամ տվյալները պետք է ներբեռնվեն?: Հակառակ դեպքում կազմակերպության տնտեսական գործունեության շատ ցուցանիշեր, որոնք հանդիսանում են կազմակերպության կոմերցիոն գաղտնիքը և հանդիսանում են առևտրային գաղտնիք, դառնում են հասանելի այլ անձանց: Բացի այդ պատվիրատուի ներկայացրած անձնական, կոմերցիոն տվյալները կարող են փաստորեն հրապարակվել: Այն դեպքում, երբ կազմակերպությունը պարտավորվում է պատվիրատուի կողմից իրեն տրամադրված մի շարք տվյալներ պահել գաղտնի: Հիշեցնեմ, որ դրանք չեն համարվում ,,օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն,, և ըստ օրենքի նախագծի, ենթակա են մուտքագրման: | ||
24 | Арарат Papoyan 01.09.2020 19:53:45 | 2. 18-րդ հոդվածի 1 կետով ներկայացվող պահանջը՝ որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատող ունենալու պահանջը, սահմանափակում է գնահատողի աշխատանքային իրավունքները: Այդ պայմանի պարտադիր լինելն անհասկանալի է, իսկ բացասական հետևանքները՝ ակնհայտ: | ||
25 | Арарат Papoyan 01.09.2020 19:53:45 | 3. 2.18-րդ հոդվածի 2 կետով ներկայացվող պահանջը՝ կապված ապահովագրման պարտադդրման հետ, պարունակում է չհիմնավորված գումարի չափեր: Նշված շեմը հաղթահարելի է հզոր գնահատող կազմակերպությունների համար, իսկ նոր ստեղծվող կազմակերպությունների համար այն կարող է հանդիսանալ բիզնեսի ձախողման հիմնապատճառ: Մեկ դեպքի համար 20 մլն դրամը նշանակում է, որ եթե կազմակերպությունը գնահատում է ասենք ավտոմեքենա, ապա գնահատման ծառայությունը թանկանալու է 40000 -60000 ՀՀ դրամով (այն դեպքում, երբ ծառայության արժեքը տատանվում է 6000-12000 ՀՀ դրամի սահմաններում): Այսինքն տնտեսական լծակներով ազդելով, կազմակերպություններին ստիպվում է ապահովագրվել 80 մլն ՀՀ դրամով յուրաքանչյուր գնահատողի մասով: Դա հաղթահարելի է միայն կայացած խոշոր գնահատող կազմակերպությունների համար: Այսինքն տնտեսական լծակների կիրառմամբ խոչընդոտվում է ոլորտի զարգացմանը, նոր ընկերությունների ստեղծմանը, դա կտանի ոլորտի կամ մոնոպոլացմանը, կամ մի քանի ընկերությունների միջև ոլորտի բաշխմանը: Իսկ ՀՀ 11 մարզերից միայն 2-3 մարզերում կլինեն մարզերում հիմնած և աշխատող կազմակերպություններ: Առաջարկվում է հանել ապահովագրական գումարի չափը և ապահովագրումը պարտադրել միայն պետական և համայնքային գույքի գնահատման դեպքում: |