Add to favourites

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմքերը և կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:

 

   Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:
  2. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերի գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահավագրության դեպքում վնասի գնահատման վրա:

 

   Հոդված 3. Գնահատման մասին օրենսդրությունը

  1. Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, գնահատման միջազգային ստանդարտներով (ԳՄՍ), Հայաստանի Հանրապետության գնահատման ենթաստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

   Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

   Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ։

Գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից:

Լիազոր մարմին` սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող և որակավորման վկայականի գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառող և հաշվառումից հանող լիազորված մարմին:

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն,  որը հանդիսանում է գնահատողների մասնագիտացված միություն և ստեղծված է գնահատողների և գնահատման կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի դրսևորման ու պաշտպանության, նրանց գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու համար.

   Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող Գնահատման ստանդարտների միջազգային խորհրդի կողմից ընդունված գնահատման միջազգային ստանդարտներ և Հայաստանի Հանրապետության գնահատման ենթաստանդարտներ։

   Գնահատում` արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է:

Գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և օրենսդրությամբ սահմանված կարգով որևէ ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ:

   Գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որտեղ արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման նպատակը, գնահատման գործառույթը և գնահատվող օբյեկտի իրավունքների տեսակը:

Որակավորման հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննությունները անցկացնող, այդ թվում որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնաժողով:

Մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների ու օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրող հանձնաժողով։

   Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները:

Պատվիրատու՝ գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ:

   Շահառու՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում գնահատման գործունեության սուբյեկտներ, սակայն հանդիսանում են գնահատման արդյունենքների օգտագործողներ կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առընչվում են իրենց օրինական շահերին:

 

   Հոդված 5. Գնահատման գործունեության սուբյեկտները

  1. Սույն օրենքի իմաստով գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել են լիազոր մարմնի կողմից, ինքնակարգավորվող կազմակերպությունները, ինչպես նաև պատվիրատուները:

 

   Հոդված 6. Գնահատման օբյեկտները

  1. Սույն օրենքի իմաստով գնահատման օբյեկտներ են համարվում գույքը (անշարժ և շարժական), գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ սահմանված են գնահատման ստանդարտներ:

 

   Հոդված 7. Գնահատման ստանդարտների հրապարակումը, սահմանումը ու դրանց կիրառումը

  1. Հայաստանի Հանրապետությունում գործում են գնահատման միջազգային ստանդարտները և դրանց հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության գնահատման ենթաստանդարտները։
  2. Հայաստանի Հանրապետությունում գնահատման միջազգային ստանդարտների հայերեն լեզվով պաշտոնական թարգմանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գնահատման ենթաստանդարտների սահմանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Գնահատման միջազգային ստանդարտների և գնահատման ենթաստանդարտների կիրառումը պարտադիր է գնահատողների կողմից:

 

   Հոդված 8. Հաշվառման ծրագրի կիրառումը

  1. Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը կազմակերպության ղեկավարին ու գնահատողին տրամադրվում է լիազոր մարմնի կողմից:
  2. Հաշվառման ծրագիր պարտադիր մուտքագրման ենթակա են միայն սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները:
  3. Յուրաքանչյուր հաշվետվության համար, որի վերաբերյալ տվյալներ են մուտքագրվում Հաշվառման ծրագիր, ինքնաշխատ ձևավորում է հաշվետվությունը նույնականացնող անհատական համար։
  4. Հաշվառման ծրագիր մուտքագրվող տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
  5. 5. Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։

 

   Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը

   Գնահատումը պարտադիր է՝

  1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.
  2. գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.
  3. պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.
  4. պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.
  5. սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.
  6. գույքիբռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում.
  7. գույքի գրավադրման դեպքերում,
  8. անշարժ գույքի ապահովագրության դեպքերում,
  9. կազմակերպությունների հաշվապահական հաշվառման նպատակով սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտների վերագնահատման դեպքերում (բացառությամբ հանրային հատվածի կազմակերպությունների).
  10. սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտները հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերում.
  11. գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում:
  12. հարկային պարտավորությունների վերահսկողության նպատակով, եթե առկա են վեճեր սույն օրենքով սահմանված գնահատման օբյեկտների արժեքների, որպես հարկման բազայի, մեծության վերաբերյալ.
  13. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

  

ԳԼՈՒԽ 2

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 10. Գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը

  1. Գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է գնահատման կազմակերպությունների կողմից` գնահատման պատվերի հիման վրա՝ գնահատողի միջոցով:
  2. Գնահատման պատվերի համար իրավական հիմք է գնահատման կազմակերպության և պատվիրատուի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որը պարունակում է գնահատման առաջադրանքը:

  

Հոդված 11. Պայմանագրի պարտադիր պայմանները

  1. Պայմանագիրը կնքվում է գրավոր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ՝

1) գնահատվող օբյեկտի անվանման և նույնականացման վերաբերյալ․

2) գնահատման դիմաց վճարի չափի վերաբերյալ.

3) գնահատման ստանդարտներով սահմանված և գնահատմամբ որոշվող արժեքի տեսակի վերաբերյալ.

4) գնահատման առաջադրանքի վերաբերյալ:

  1. Պայմանագիրը կարող է պարունակել օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

 

   Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպություն, կազմակերպությունների      հաշվառման և հաշվառումից հանելու կարգը

  1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով կազմակերպության պետական գրանցման համարը, գնահատող(ներ)ի հետ կնքված աշխատանքային պայմանագր(եր)ի պատճեն(ներ)ը, գնահատող(ներ)ի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագր(եր)ի պատճեն(ներ)ը, գնահատող(ներ)ի անձնագր(եր)ի և որակավորման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը:

   Սույն կետով սահմանված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտք լինելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում՝ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ:
  2. Հաշվառում ստանալու դիմումը մերժվում է, եթե՝

1) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմում ներկայացրած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ.

4) դիմում ներկայացրած կազմակերպությունը չի համապատասխանում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին:

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

  1. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
  2. Հաշվառում ստանալու դիմումը մերժման դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու սույն հոդվածով սահմանված կարգով:
  3. Լիազոր մարմնի որոշմամբ՝ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝

1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջը խախտելու դեպքում.

2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

3) վերջին 3 տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են:

  1. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո:
  2. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո:

 

   Հոդված 13. Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները

  1. Գնահատմանարդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով՝ գնահատման հաշվետվությամբ:
  2. Հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ ստորագրում է գնահատողը:
  3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում) կամ այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում),, որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագի
  • Discussed

    21.08.2020 - 05.09.2020

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12376

Print

Suggestions

Էդգար Խաչատրյան

05.09.2020

Այս գիշերվա «կողմ» լցոնումներին կնախանձեին անգամ հանրապետականները: Մտահոգ ե՞ք պարոնայք:

Արսեն Կոստանյան

05.09.2020

Նշված նախագիծը անշարժ գույքի գնահատման ոլորտը խթանելու եվ զարգացնելու փոխարեն այն դարձնելու է պրոբլեմատիկ Բերելու է գնահատողի ավելի մեծ ծանրաբեռնվածության զուտ նախագծի այս կամ այն պահանջները կատարելու առումով , որը բերելու է ժամանակի կորստի եվ աշխատանքի որակի անկման կամ ծառայությունների գների կտրուկ աճի։ Աշխարհ գնում է պարզեցման եվ բյուրոկրատիայի կրճատման մենք այս նախագծով գնում ենք հակառակ ուղղությամբ։ Կեցցե աշխարհից կտրված կադաստրի կոմիտեն ուռա ուռա։

Հովհաննես Փափազյան

05.09.2020

Վերջին վարկյաններին արհեստական կողմերի քանակի ավելացում ստիպում է, որ նշեմ հետևյալը 1. Սույն նախագծի ակնկալվող արդյունքներ բժնում նշված հիմնավորումներից 1-ին կետի կապակցությամբ վստահաբար կարող եմ նշել որ գնահատման ոլորտի արհեստական ընդլայնումը ոչ այլ ինչ է քան արհեստական ներխուժում հասարակության գրպանը, քանի որ ՀՀ քաղաքացու համար առնվազն անհասկանալի և անտրամաբանական է ապառիկ հեռուստացույց գնելու դեպքում ինչու պետք է աննպատակ վճարի գնահատման համար 2. Ակնկալվող արդյունքեր բաժնի 2-րդ և 3-րդ կետերում ներկայացված արդյունքերը ներկայումս էլ իրականացվում են, որը իրականացվում է պետության ենթակայության տակ գտնվող համապատասխան գործակալության միջոցով: Այսինքն սա առնվազն առավելություն չէ 3. Միջազգային ստանդարտեների ներդրումը միանշանակ կնպաստեն ՀՀ-ում գնահատման ոլորտի զարգացմանը, սակայն այս նախագծի շրջանակներուն ձևակերպված դրույթների շրջականում դրանք կունենան ձևական բնույթ: 4. Վերջին 15 տարվա ընթացքում առկա օրենսդրության շրջանակներում այս ոլորտը կարգավորող լիազոր մարմինն ինքն է ֆիզ անձանց տվել գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավասություն և այժմ գործող օրեսդրությամբ ունեցել բոլոր օրենսդրական հնարավորությունները իրենց ձևակերպմամբ այսպես ասած անբարեխիղճ գնահատողների իրավասությունները կասեցնելու, որը չի կատարվել կամ կատարվել է ոչ արդյունավետ, կամ ոչ նպատակային: Հետևաբան չկա ոչ մի օրենսդրական երաշխիք որ վերահսկողության գործիքակազմի ավելացման դեպքում վերջիններս իրենց լիազորությունները կկատարեն առավել արդյունավետ, հակառակը կարծում եմ որ նման գորշիքակազմի տրամադրումը ստեղծում են հավելյալ տարատեսակ ռիսկեր 5. Ակնկալվող արդյունքեր բաժնի 6-րդ կետում բերված հիմնավորումները չունեն ոչ մի ձաստական հիմնավորում: Ավելի չկա հստակ վիճակագրական տվյալներ թե մինչ այժմ քանի նման դեպք է հայտնաբերել լիազոր մարմինը, որը բերել է նրանց նման եզրահանգման: Ենթադրենք եթե անգամ եղել են նման դեպքեր քանի գնահատողի որակավորման վկայական է կասեցվել այս հիմքով: Վստահ եմ որ ոչ մեկի: Հետևաբար այս ակնկալվող արդյունքը ևս միֆ է: 6. Ակնկալվող արդյունքների 7-րդ կետի կապակցությամբ ուզում եմ նշել որ անշարժ գույքի շուկայում առկա գների դիտարկումներ իրականացում Կադաստի Կոմիտեի անմիջական պարտականությունն է: Իսկ գնահատված շուկայական արժեքի հաշվառումը և հածշվառման ծրագրի ներմուծումը ոչ մի կապ չունի դիտարկման որկաի հետ, քանի որ շուկայական գնի և գնահատված շուկայական արժեքի մեջ առկա են էական տարբերություններ (տվյալ բնագավառի մասնագետները կհասկանան) 7. Ակնկալվող արդյունքների 8-րդ կետի կապակցությամբ խնդրում եմ մեջբերել առաջարկվող օրենքի նախագծի մեկ դրույթ որը կբացառի որակավորման քննություններում կոռուպցիոն ռիսկը: Նման հիմնավորումը ուղակի ծիծաղ է առաջացնում

See more