Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
նոյեմբերի 14-Ի n 1612-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14 - ի N 1612-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-L որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով» (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ջերմատան հիմնական չափորոշիչների, չափերի և քանակի, Ծրագրով նախատեսված փաստաթղթերի և դրանց ներկայացման ժամկետների հստակեցմամբ, ինչպես նաև Ծրագրով առաջարկվող մոդելների առավելագույն արտադրական տարածքով կառուցվող ջերմատների մակերեսների հնարավոր որոշակի շեղումը թույլատրելի համարելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին: Ծրագրով փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման համար խթանվում է հողային հարստացված զանգվածով թաղանթապատ 300-600 քառ. մ թունելային և հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակներով 800-3000 քառ․մ տարածքով միաթռիչք (միագագաթ) կամ բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցումը։ Այս առումով առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել՝
- 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ,
- 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․ մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ,
- 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։
Ծրագրին մասնակցության նպատակով 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ներկայացվել է 134 դիմում, կնքվել է 4 պայմանագիր: Կատարվել է տեղազննություն 133 տնտեսություններում, որից 117-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին, 65 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր:
Ծրագրի գործողության ժամանակահատվածում ի հայտ են եկել խնդիրներ կապված ջերմատան հիմնական չափորոշիչների, չափերի և քանակի հստակեցման, Ծրագրով նախատեսված փաստաթղթերի և դրանց ներկայացման ժամկետների, ինչպես նաև ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններով պայմանավորված ջերմատան առավելագույն չափի ապահովման անհնարինության և դրանից բխող ջերմատան արտադրական տարածքի կրճատման հետ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել Ծրագրով սահմանված ջերմատան հիմնական չափորոշիչները, չափերը և թույլատրելի քանակը, Ծրագրով նախատեսված փաստաթղթերը և դրանց ներկայացման ժամկետները, ինչպես նաև հստակեցնել ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններով պայմանավորված թույլատրելի շեղումների չափը:
Գործող Ծրագրի շրջանակներում տեղազննության արդյունքում պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան հնգամսյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում՝ ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, շինարարության թույլտվություն, նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի չափորոշիչներին նախագծի համապատասխանության վերաբերյալ, ջերմատնային տնտեսության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր և Կապալառուի հետ կնքված պայմանագիր (Կապալառուի միջոցով ջերմատան կառուցման դեպքում): Ծրագրի իրականացման գործընթացում տնտեսավարողները արտակարգ դրության պայմաններում ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքի ընդհատումներով և այլ հանգամանքներով պայմանավորված (էլեկտրաէներգիայի, ջրամատակարման թույլտվություններ, նախագծի պատվիրում, կազմում և այլն) չեն կարողանում սահմանված հնգամսյա ժամկետում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Նախագծով առաջարկվում է հնգամսյա ժամկետի փոխարեն սահմանել ութամսյա ժամկետ:
Ծրագրի շրջանակներում ներդրվող ջերմատան կոնստրուկցիայի առանձնահատկություններից ելնելով, Նախագծով տնտեսավարողներին տրվում է հնարավորություն` թույլ տալով սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղում՝ առանց հավելյալ մակերեսի համար կատարված ծախսերի փոխհատուցման։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ջերմատան համար սահմանված չափերից ելնելով 300-600 քառ. մ արտադրական տարածքով թունելային ջերմատուն կառուցող տնտեսավարողները հողամասի չափերով պայմանավորված հաճախ չեն կարողանում ապահովել ջերմատան ցանկալի առավելագույն մակերեսը, նրանց հնարավորություն է տրվել նույն հողատարածքում մեկ ջերմատան փոխարեն կառուցել ընդհանուր 800 քառ.մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի քան երկու ջերմատուն:
Նախագծով հստակեցվել են նաև ջերմատների մոդելների հիմնական չափորոշիչներին առնչվող դրույթներ կապված ջերմատան որոշ հատվածներում պոլիէթիլանային թաղանթի փոխարեն պոլիկարբոնատի օգտագործման, ջեռուցման համակարգում ջրի և օդի տաքացման եղանակների հետ:
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը լրացվել է ջերմատան կառուցման համար հողամասի համասեփականատերերի համաձայնության վերաբերյալ փաստաթղթով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների և ջերմատան չափորոշիչների, քանակի և չափերի հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
նոյեմբերի 14-Ի n 1612-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
21.08.2020 - 06.09.2020
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 7513
Print