Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

 --------- ---------------- 2020 թվականի N  - L

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

նոյեմբերի 14-Ի n 1612-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավել­վածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 21-րդ կետում`

ա․ «թաղանթապատ 300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերը, իսկ «և 800-3000 քառ. մ» բառերից հետո՝ «արտադրական» բառը,

բ․ 1-ին ենթակետում «300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերը,

գ․ 2-րդ և 3-րդ ենթակետերում «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերը,

2) Հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «24. Ծրագրի շրջանակում, տնտեսավարողի կողմից 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը): Սույն կետում նշված թույլատրելի չափաքանակով, 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման և մշակության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման:»,

3) Հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «25. Ծրագրի շրջանակներում յուրաքան­չյուր տնտեսավարողի աջակցություն կցուցաբերվի 21-րդ կետում նշված մոդելների չափերին համա­պատասխան` մեկ ջերմատան կառուցման համար, բացառությամբ 21-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոդելի համար, որի դեպքում տնտեսավարողը մոդելի համար սահմանված չափերի շրջանակներում, նույն հողատարածքում կարող է կառուցել ընդհանուր 800 քառ.մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի քան երկու ջերմատուն: Յուրաքանչյուր տնտեսավարող ծրագրին կարող է մասնակցել մեկ անգամ, բացառությամբ սույն կետով սահմանված, նույն հողատարածքում ընդհանուր 800 քառ.մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն կառուցելու դեպքի, որի ժամանակ տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել մեկ կամ երկու անգամ (յուրաքանչյուր ջերմատան կառուցման համար տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել առանձին, կամ երկու ջերմատունը կառուցել ծրագրին դիմելով մեկ անգամ):»,

            4) Հավելվածի 28-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետի գ. պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 «Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակա­լության վկայական ներկայացնելու կամ անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակա­լության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ վեց տարուց.» բառերով,

բ․ 3-րդ ենթակետում «դիմումատուին» բառից հետո լրացնել «գրավոր» բառը,

գ․6-րդ ենթակետում «հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «ութ ամսվա ընթացքում» բառերով,

դ. 6-րդ ենթակետում լրացնել նոր զ. պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

 «զ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.»,

ե. 13-րդ ենթակետում «ծրագրին մասնակցելու պայմանագիր կնքելու օրվանից հետո» բառերը փոխարինել «28-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո» բառերով,

5) Հավելվածի 36-րդ կետում «(օպտիմալ չափը՝ 600 քառ. մ)» և «(օպտիմալ չափը՝ 2000 քառ. մ)» բառերից հետո լրացնել «արտադրական» բառը,

6) Հավելվածի 37-րդ կետում «600 քառ. մ» և «2000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառը,

7) Հավելվածի 39-րդ կետում «600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառը,

8) Հավելվածի Աղյուսակ N 2 և Աղյուսակ N 3-ի 1.1.3 տողի «Կոնստրուկցիա» բաժնում առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում՝ գետնից մինչև կողային պատուհանները և ճակատային հատվածներում պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:»,

9) Հավելվածի Աղյուսակ N 3 -ի 1.4.1 տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 «Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային արտադրության տաքացուցիչ։ Կարող է լինել՝

1) կաթսայի և խողովակաշարի կամ ֆանկոլի տեսքով,

2) թերմոգեներատորի/օդատաքացուցիչի տեսքով, որի դեպքում թարմ օդը պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով և վառված գազերը նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս։ Սարքավորումը պետք է լինի ցինկապատ կամ չժանգոտող մետաղից։

Ջրի և օդի տաքացման եղանակներ՝

1) գազ

2) էլեկտրաէներգիա

3) պինդ և դիզելային վառելիք

4) այլ էներգակիրներ (բացառությամբ փայտի)»,

10) Հավելվածի Ձև N 1-ում «(անձի անվանում/անձի անունը, ազգանունը» բառերը փոխարինել «Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարները)» բառերով, իսկ «300-600 քառ. մ», «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերը,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
  2. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի գ. պարբերության դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

Հայաստանի Հանրապետության                                                                        Ն. Փաշինյան

Վարչապետ

 

  • Discussed

    21.08.2020 - 06.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7636

Print