Under development
«ՎԱՐՏԱՆ ՍԱՐԿԻՍԻ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՏԱՆ ՍԱՐԿԻՍԻ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի 12-ի № 328-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Վարտան Սարկիսի Բայանդուրյանին: «Վարտան Սարկիսի Բայանդուրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարտան Սարկիսի Բայանդուրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի № 878-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Վարտան Սարկիսի Բայանդուրյանի 27 տարին լրանում է 2020 թվականի սեպտեմբերի 20-ին, հնարավոր չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Վարտան Սարկիսի Բայանդուրյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Վարտան Սարկիսի Բայանդուրյանը հանդիսանում է ջրացատկի Հայաստանի հավաքական թիմի անդամ և նախապատրաստվում է մասնակցելու 2021 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցումներին:
Վարտան Սարկիսի Բայանդուրյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Discussed
13.08.2020 - 02.09.2020
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 5929
Print