Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՏԱՆ ՍԱՐԿԻՍԻ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

0%100%

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՏԱՆ ՍԱՐԿԻՍԻ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  Հայաստանի Հանրապետության նախագահի  2017 թվականի 12-ի № 328-Ա հրամանագրով  քաղաքացիություն է շնորհվել  Վարտան Սարկիսի Բայանդուրյանին: «Վարտան Սարկիսի Բայանդուրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարտան Սարկիսի Բայանդուրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի  № 878-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Վարտան Սարկիսի Բայանդուրյանի   27 տարին լրանում է 2020 թվականի սեպտեմբերի 20-ին, հնարավոր չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Վարտան Սարկիսի Բայանդուրյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

        Վարտան Սարկիսի Բայանդուրյանը հանդիսանում  է  ջրացատկի Հայաստանի հավաքական թիմի անդամ և նախապատրաստվում է մասնակցելու 2021 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցումներին:

Վարտան Սարկիսի Բայանդուրյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.08.2020 - 02.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6387

Տպել