Add to favourites

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Անուշ Համբարձումյան 13.08.2020 14:05:54 Հրաշալի գաղափար է: Խնդրում եմ ավելացնել երկարօրյա ուսուցում իրականացնող մանկավարժ աշխատողը պաշտոնի անձնագրով պահանջվող ի՞նչ կրթություն , մասնագիտություն, քանի տարվա աշխատանքային ստաժ պետք է ունենա : Չի ընդունվել. նման սահմանման կարիք չկա: Երկարօրյա խմբի մանկավարժը մեկ կոնկրետ աշխատակից չէ, երկարօրյա խմբում կարող են աշխատել տարբեր առարկաներ դասավանդող կամ ծառայություններ մատուցող մանկավարժական աշխատողները:
2 Աննա Արշակյան 13.08.2020 23:49:12 Կարծում եմ ընդհանուր առմամբ ֆիզիկա առարկայի չափորոշչում դրական փոփոխություններ են արված, ավելացվել են նախագծեր և լաբորատոր աշխատանքներ ,ինչպես նաև յուրաքանչյուր թեմայի համար ներկայացված է միջառարկայական կապը ,ինչը շատ գովելի է: Ճիշտ եմ համարում ֆիզիկայի ուսումնասիրումն սկսել պարզագույն`"Նյութի կառուցվածքը " թեմայից: Չեմ պատկերացնում ինչպես կյուրացվի աշակերտի կողմից "Նյութի խտություն" թեման առանց զանգված հասկացողության ներմուծման :Մյուս կողմից ճիշտ եմ համարում,որ զանգված և ուժի մոմենտ հասկացողությունները հանվել են 7 դասարանից որոնք դժվար էին ընկալվում սովորողների կողմից: Օգտակար գործողության գործակից և Արքիմեդյան ուժ թեմաները տեղափոխությունը 8 դասարան ևս ճիշտ եմ համարում : Իմ կարծիքով կարելի էր 8_րդ դասարանում ուսումնասիրվող "կինեմատիկա","դինամիկա "և "մեխանիկական տատանումներ և ալիքներ" թեման տեղափոխել 9 դասարան , քանի որ խնդիրներ լուծելիս արմատների հետ գործողությունները չեն կարողանում կատարել (հանրահաշվից արմատ անցնում են ավելի ուշ): Սովորողները "Կինեմատիկա " թեմայի որոշ դասեր դժվարությամբ են ընկալում կարծում եմ կարելի է թեմայի ուսումնասիրման համար տրամադրված ժամաքանակը ավելացնել: Գովելի է ,որ 9_րդ դասարանում "Աստղագիտություն" բաժնում ավելացված է արհեստական արբանյակներ թեման ,կարծում եմ շատ կարևոր է դրանց դերն ու նշանակությունը իմանալ: Չի ընդունվել. գրառումը փաստաթղթի հետ առնչություն չունի:
3 Լիլիթ Պետրոսյան 14.08.2020 09:31:59 Կարգի 12-րդ կետում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով՝ սոցանապահով և բազմազավավակ ընտանիքի երեխաների բառերը՝ հետևյալ կերպ՝ Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցոող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, սոցանապահով, բազմազավակ, ծնողազուրկ ընտանիքների սովորողների սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Չի ընդունվել. կարգավորումը նպատակ ունի բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և ցածր առաջադիմություն ունեցող սովորողների վիճակը, այդ թվում նաև բազմազավակ և սոցիալապես անապահովներինը, եթե վերջիններս ունեն նման կարիք:
4 Լիլիթ Պետրոսյան 14.08.2020 09:31:59 Հստակեցնել, թե ում միջոցների հաշվին պիտի կազմակերպվի երեխայի սնունդը և ինչ սկզբունքով: Սննդի կազմակերպումն իրականացվում է ծնողական վճարների հաշվին՝ պայմանագրի դրույթներին համապատասխան:
5 Լիլիթ Պետրոսյան 14.08.2020 09:31:59 Պաշտոնային նկարագրում գրել, թե ո՞վ կարող է աշխատել երկարօրյա խմբի հետ, որ մանկավարժը: ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ սահմանված մանկավարժական աշխատողները:
6 Ինգա Վարդանյան 14.08.2020 12:16:10 Կարծում եմ շատ դրական ազդեցություն կունենա, բայց կարծում եմ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ 1.խմբավարի կրթական ցենզի սահմանում 2.խմբավարի և դասավանդող ուսուցչի վճարման քաղաքականության սահմանում 3.Վճարովի համակարգի դեպքում օրինակելի գնային քաղաքականության մշակում 4.լիազոր մարմնին հաստատման ներկայացման պարտադիր փաստաթղթերի սահմանում և օրինակելի ձևեր
7 Մանան Մխիթարյան 14.08.2020 12:30:15 Խնդրում եմ երաշխավորել երկարօրյա ուսուցման կազմակերպման ընթացքում ուսուցիչների և ներգրավված այլ անձանց սննդի հասանելիությունը՝ հատկապես գյուղական համայնքներում։
8 Հասմիկ Ղուկասյան 14.08.2020 14:56:26 Շնորհակալություն սպասված նախագծի համար, ողջունելի է, որ վերջապես դպրոցները կունենան երկարօրյայի հնարավորություն։ Նախագծի Microsoft Word տարբերակը չի բացվում, տեսքում կան տառասխալներ, առաջակում եմ ուղղել դրանք նախքան հաստատումը; Առաջարկում եմ պայմանագրի 6,1 կետում վեճերի դեպքում մինչև դատական կարգին անցնելը հարցը քննվի դպրոցի խորհրդում, ապա նոր դիմվի դատարան։ Շնորհակալություն
9 Գայանե Սաֆարյան 14.08.2020 21:21:09 Ելնելով հաջողած փորձից՝ առաջարկում եմ կարգում ամրագրել ծնողի դերը ոչ միայն որպես պատվիրատուի ու վերահսկողի, այլև ծնողավարության մեջ հմտություններ ձեռք բերող, կատարելագործվող կողմի: Երկարօրյա խմբին կից ձևավորել ծնողական լսարան՝ համապատասխան ծրագրով՝ տեսական և գործնական: Այսպես կապահովվեն կրթական ներդաշն մոտեցումները դպրոցում և ընտանիքում:
10 Գայանե Սաֆարյան 14.08.2020 23:21:51 Ավագ դպրոցների համար ևս մշակել երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ, որը ճկուն լինի, և դպրոցները կիրառեն ըստ իրենց դիտարկած կարիքների ու հնարավորությունների, ենթադրվի նաև մասնագիտական կողմնորոշման նպատակով գործնական աշխատանք, այդ թվում՝ պրակտիկում:
11 Անահիտ Խոսրովյան 15.08.2020 02:21:06 1. Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվում են Հաստատության կողմից դրանցում ընդգրկվող սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա: - Կարելի է այս կետը բացել՝ա/ աշխատում են,բ/երկրում չեն,գ/ ի վիճակի չեն երեխային կրթական աջակցություն ցուցաբերել
12 Անահիտ Խոսրովյան 15.08.2020 02:21:06 Ընդհանուր դրույթների 2-րդ կետում ասվում է , որ երկարօրյա խմբերը ստեղծվում են սովորողների դասապատրաստումներին աջակցելու նպատակով:Իսկ Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը բաժնի 5-րդ կետում ՝ երկարօրյա խմբերը համալրվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների: Ըստ կրթական աստիճանի մանկավարժին դժվար է լինելու 2 կամ 3 ժամում աջակցել 25 սովորողի դասապատրաստամանը,նամանավանդ պայմանագրի մեջ էլ աջակցելը փոխարինված է ապահովել բառով։ Սա ծանրացնում է երկարօրյա մանկավարժի գործը և ավելի մեծ պատասխանատվություն է դնում մանկավարժի վրա,իսկ ծնողին դարձնում պահանջատեր։ Մի գուցե կարելի է ձևակերպել ՝ Կարող է աջակցել դասապատրաստմանը։
13 Անահիտ Խոսրովյան 15.08.2020 02:21:06 Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը բաժնի 10-րդ կետում խոսվում է երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների առավելագույն թվի մասին,կարելի է նաև նշել նվազագույնը։
14 Անահիտ Խոսրովյան 15.08.2020 02:21:06 Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորաներից և ուսումնական այլ ռեսուրսներից: Ու նույնը պայմագրի 2.1.5. կետում արդեն ՝Ապահովել երկարօրյա խմբերի սովորողի համար Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություններ: Կարծում եմ խոսքը գնում է մեծամասնությամբ դասերից հետոի մասին,ուրեմն կարելի է նոր հաստիքներ ավելացնել։
15 Անահիտ Խոսրովյան 15.08.2020 02:21:06 Գրվում է կարգ,բայց չկա երկարօրյա մանկավարժի պաշտոնային նկարագիրը։
16 Աիդա Մուրադյան 18.08.2020 11:55:51 Առաջարկում ենք հստակեցնել, թե որ խմբի երեխաները կարող են օգտվել անվճար ծառայություններից, սահմանել հստակ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան դպրոցներին ներգրավել առավել խոցելի խմբի երեխաներին։ Երկարօրյա ծառայությունը կրթական բաղադրիչից բացի պետք է նաև փոխկապակցված լինի նաև սոցիալական բաղադրիչի հետ։ Առաջարկում ենք հստակեցնել, թե ինչպես է միջգորատեսչական համագործակցությունը նպաստելու այս երկու բաղադրիչների արդյունավետ գործարկմանը՝ ի նպաստ երեխայի։ Առաջարկում ենք մշակել ու դպրոցներին առաջարկել Երկարօրյա ծառայության ամբողջական մոդել, սրը լինի ստանդարտացված՝ հստակ որակի ցուցիչներով ու բյուջեյով։ Վերահսկման մեխանիզմեն ու մոտեցումները դուրս բերել դպրոցի շրջանակից, որպեսզի այն պայմանավորված չլինի ծառայություն մատուցող կառույցի կողմից իրականացմամբ։
17 Հովհաննես Ստեփանյան 19.08.2020 14:02:16 Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը բաժնի 10-րդ կետում հստակեցնել ,թե ինչ է նշանակում փոքրաքթիվ աշակերտներ ունեցող դպրոց,առաջարկում եմ սահմանել ըստ դասարան թվի կամ ըստ՝ աշակերտ։
18 Հովհաննես Ստեփանյան 19.08.2020 14:17:04 Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման, խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:Առաջարկում եմ այս կետում կատարել փոփոխություն,որովհետև ոչ բոլոր դպրոցներն ունեն տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիք։ Պատասխանատվությունը կարելի է դնել տնօրենի տեղակալի կամ այլ անձի վրա։
19 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Առաջարկում ենք նախագծի «Ընդհանուր դրույթներ»-ի կետ 2-ում ամրագրել, որ նշված երկարօրյա խմբերը ստեղծվում են նաև ցածր առաջադիմություն ունեցող երեխաների գիտելիքի բացը լրացնելու նպատակով:
20 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Առաջարկում ենք մշակել կարիքի գնահատման այնպիսի մեխանիզմ («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 1), որը հնարավորություն կտա առավել խորությամբ ուսումնասիրել երեխայի գիտելիքի բացը, նրա կրթական կարիքները, ինչը հաշվի առնելով կձևավորվի երեխայի անհատական կարիքներից բխող կրթական ծրագիր:
21 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Առաջարկում ենք ըստ կրթական աստիճանի համալրմանը զուգահեռ («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 2) խմբերը բաժանել նաև ըստ սովորողների կարիքների, որն առավել նպատակային կդարձնի կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրի կազմակերպումն ու իրականացումը:
22 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Առաջարկում ենք, որ ծնողի կամքով իր երեխային երկարօրյա խմբերում ընդրգկելու դիմումից զատ («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 3), կրթական հաստատությունը ևս, գնահատելով երեխայի գիտելիքի բացը և կարիքները, բոլոր այն ծնողներին (օրինական ներկայացուցչին), որոնք չունեն նման մտադրություն շահագրգռի և հիմնավոր կերպով ներկայացնի երեխայի` երկարօրյա ուսուցման գործընթացին մասնակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Այս ամենի նպատակն է ապահովել յուրաքանչյուր սովորողի որակյալ կրթությունը: Կարևորում ենք, որ նման սովորողների մասնակցությունը երկարօրյա խմբերի աշխատանքներին ևս կազմակերպվի պետական միջոցներով:
23 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Առաջարկում ենք լրացուցիչ կրթական ծրագրերը կազմելիս անպայմանորեն հաշվի առնել երեխայի անհատական կրթական կարիքները («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 5)
24 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ երկարօրյա խմբերն իրենց առջև նպատակ են դրել նաև լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել ցածր առաջադիմություն ունեցող երեխաներին` չափազանց բարդ կլինի առավելագույնը 25 սովորողից բաղկացած երկարօրյա խմբի սովորողների հետ աշխատելն ու առաջադիմություն գրանցելը («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 10): Նույնը կարել է ասել նաև սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով նրանց ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծուման և ապահովման մասին: Առաջարկում ենք խմբերում ներառել առավելագույնը 15 սովորող, որն առավել կմեծացնի երկարօրյա խմբերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
25 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 20.08.2020 18:38:35 Կարծում ենք «Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 13-ում նշված ժամկետն իրատեսական չէ նույնկերպ սահմանել բոլոր սովորողների համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երեխայի կրթական կարիքի գնահատումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է, առաջարկում ենք ցածր առաջադիմություն ունեցող սովորողների կարիքների գնահատման գործընթացը կազմակերպել նախորդ ակադեմիական տարվա ավարտին, որն առավել իրատեսական կդարձնի համապատասխան երկարօրյա խմբերի ձևավորումը մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը: