Add to favourites
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N88Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 24-ի N314Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր
-
2 - Agree
-
32 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՇՏԻԳԵՆ ՍՊԸ 11.08.2020 15:31:34 | Խնդրում ենք հստակեցնել․ 1.արդյո՞ք ենթակայանի, հենասյունների և հաշվառքի սարքերի տեղադրման համար ձեռք բերվող հողատարածքները համարվում են հողատարածքի փոփոխում (ընդլայնում)՝ դա ընդունելի չէր լինի, քանի որ լիցենզիա ստանալու պահին նման պահանջ չի եղել։ 2.«էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման պայմանների փոփոխման դեպքերում (որոնք բերում են կայանի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման, քան դրանք կլինեին նշված փոփոխությունների բացակայության դեպքում)» արտահայտությունը հակասական է, քանի որ ցանկացած բարելավում, որ սեփականատերը կարող է ունենալ՝ ծախսերի ավելի արդյունավետ կառավարման, կամ ավելիբարձր գեներացիա ստանալու նպատակով կարող է մեկնաբանվել որպես այդպիսին և այդ դեպքում ստացվում է, որ ՀԾԿՀ-ն նպատակ է հետապնդում սահմանափակելու նախագծի եկամտաբերությունը։ | Առաջարկությունը հաշվի կառնվի ՀԾԿՀ 22.04.2015թ. N88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի լրամշակված տարբերակում։ | ՀԾԿՀ 22.04.2015թ. N88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով որոշման 3-րդ կետում լրացվող 4-րդ ենթակետը կխմբագրվի հետևյալ բովանդակությամբ. «4) 7-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ ա. առաջին անգամ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում սահմանվելու պարագայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում՝ սահմանվում է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն համապատասխան ժամանակահատվածի համար ձևավորված մեծության և 0.9 գործակցի արտադրյալին հավասար, բ. սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված ժամկետներում սահմանելուց հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում՝ վերանայվում է սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն։»։ |
2 | ՇՏԻԳԵՆ ՍՊԸ 11.08.2020 15:31:34 | Նաև առաջարկում ենք. 1.կատարելագործել արտադրական լիցենզիա ստանալու համար դիմելու կարգը, ըստ որի դիմող սուբյեկտը նախապես մինչև փաթեթը ձևավորելը դիմումով կտեղեկացնի ՀԾԿՀ-ին իր մտադրությունների մասին և դիմումը ՀԾԿՀ-ի կողմից որակավորվելու դեպքում կռեզերվացվի/կամրագրվի համապատասխան քվոտա և կսահմանվի լիցենզիայի լիարժեք փաթեթ ներկայացնելու ժամկետ։ Այդպիսով կբացառվի տնտեսվարող սուբյեկտի համար անորոշությունը և լիցենզիայի փաթեթի ձևավորման համար կատարվելիք ներդրումների կորուստի ռիսկը։ Նման կարգավորումը հստակ ազդակ կտա ներդրողին ավելի որակյալ և լիարժեք փաթեթներ ներկայացնելու։ 2.նկատի ունենալով էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրման նախկին փորձը կանոնակարգել "ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից տրվող տեղեկանքի տրամադրումը՝ սահմանելով հստակ ժամկետներ և հսկողություն։ | 1. Lիցենզավորման ընթացակարգի մասով բարձրացված հարցը բովանդակային առումով առնչություն չունի նախագծերով ներկայացված կարգավորումների հետ։ Այն առանձին քննարկման ենթակա հարց է, որի արդյունքներով նոր միայն կդիտարկվի դրա կիրառման նպատակահարմարությունը։ 2. Բաշխման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հստակ ժամկետներ ամրագրվում են ՀԾԿՀ 27.07.2007թ. N314Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող նոր 5.3 կետում։ Մասնավորապես, "ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից տեղեկանքի տրամադրման համար սահմանվում է մինչև 10 աշխատանքային օր, իսկ համակարգի այլ անձանց հետ համաձայնեցման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 20 աշխատանքային օր։ Ինչ վերաբերում է հսկողությանը, ապա ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսված ցանկացած պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ |