Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

հիմնավորումը

 

   1. Անհրաժեշտությունը.

         Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

      Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, առողջապահական համակարգի ներկայիս ու ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

      Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

    Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

    Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում ներկա համաճարակային իրավիճակով պայմանավորված առանցքային մասնագիտություններով  բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:

     Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

   Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ:

 

6. Ակնկալվող արդյունքը.

 

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2020/2021 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 102 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 10-ը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, 58-ը՝ Առողջապահության նախարարությանը, 17-ը՝ Պաշտպանության նախարարությանը և 50 տեղ ինտերնատուրայի համար:

 

 

 

                                                           Տեղեկանք

«2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

                                                           Տեղեկանք

 «2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ  կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

        1.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

        2.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: 

 

 

 

 

 

                                                                                                                         

 

  • Discussed

    27.07.2020 - 12.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7493

Print